Լրահոս

16.03.2010 09:50

ՀՀ վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

ՀՀ վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Արտակարգ իրավիճակների և Տրանսպորտի ու կապի նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարարներին։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել էր ՕԵԿ քվոտայով արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին և տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանին ետ կանչել և Տրանսպորտի նախարարի պաշտոնում ՀՀ նախագահին ներկայացնել Մանուկ Վարդանյանի, իսկ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Արմեն Երիցյանի թեկնածությունները:

Երեկ արդեն ՀՀ նախագահի հրամանով Մանուկ Վարդնայնանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, իսկ Արմեն Երիցյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արտակարգ իրավիճակների նախարար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։