Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Արարատ Միրզոյան. վերադարձ դեպի անցյալ (տեսանյութ)
Քաղաքական ճոճանակը հետ է շպրտել Հայաստանը դեպի ԽՍՀՄ ժամանակներ: Ավելի կոնկրետ՝ Հայաստանի խորհրդարանն է 30 տարով հետ շպրտվել: Խոսքը վերաբերում է քվեարկությունների պատկերին: ԱԺ նոր խոսնակի քվեարկությունն ասվածի վառ ապացույցն է:
«Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Արարատ Միրզոյանը ստացել է 131 քվե 132 հնարավորից: Միրզոյանը ստացել է 0 դեմ և 0 ձեռնպահ: 132-ից մեկի քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր, այլապես Միրզոյանը «կլոր» ցուցանիշ կսահմաներ:
1988-ից հետո սկիզբ առած ղարաբաղյան, ապա՝ անկախական շարժումից ի վեր՝ նման բան մեր խորհրդարանում չի եղել: Փաստորեն, 30 տարի անց վերադարձել ենք այնտեղ, որտեղից սկսել էինք՝ միակուսակցական համակարգ, բազմակարծության բացակայություն ու վոժդիզմ (հետաքրքրական է, որ անկախ Հայաստանի խորհրդարանի առաջին խոսնակ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական ու արեալային նոր սերունդն է հիմա եկել իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսինքն՝ կարելի է ասել, որ մենք հիմա ունենք ՀՀՇ-ական իշխանության վերակենդանացումը՝ տարիքով երիտասարդների տեսքով):
Հարկ է նշել, որ 131 քվե ստացել է ոչ թե Միրզոյանը, այլ Փաշինյանը: Մյուս պատգամավորներն էլ իրենց մանդատները սեփական արժանիքների համար չեն ստացել, այլ ստացել են, քանի որ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի ստվերի տակ: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի վարկանիշի անխուսափելի անկման պայմաններում այս խորհրդարանի լեգիտիմությունն անկում է ապրելու բարձր արագությամբ, ու մենք կարող ենք կանգնել նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի առաջ:
«Նոր Հայաստանի» քաղաքական մշակույթը
Նորանկախ Հայաստանն ունեցել է օրենսդիր մարմնի 12 ղեկավար: Տարբեր են եղել նրանց ընտրությունների պատմությունները, բայց բացի Արարատ Միրզոյանից՝ որևէ մեկը 100 տոկոս քվե չի ստացել խորհրդարանում: Միշտ եղել են ընդդիմադիր ուժեր, կամ գոնե մեկ ուժ, որը չի մասնակցել քվեարկությանը, կամ «դեմ» է քվեարկել իշխանության թեկնածուին: Եղել են նաև մրցակցային ընտրություններ:
Արարատ Միրզոյանինն աննախադեպ քվեարկություն էր: Նման քվեարկություն եղել է ԽՍՀՄ տարիներին կամ հիմա լինում է Հյուսիսային Կորեայում, որտեղ կա ժողովրդի սիրելի առաջնորդ, և կան առաջնորդին սիրող հպարտ հյուսիսկորեացիներ:
Ի՞նչ է սա՝ Հայաստանում հյուսիսկորեական քաղաքական մշակույթի ներդրո՞ւմ, թե՞ բարձր ակնկալիքներով կրեդիտ Նիկոլ Փաշինյանին:
Ով, ինչպես և ինչքանով
Հիմա եկեք մի փոքր պատմական էքսկուրս անենք ու տեսնենք, թե ով, ինչպես ու քանի ձայնով է ԱԺ նախագահ դարձել:
88-ի շարժման արդյունքում 1990-ին դեռևս խորհրդային համարվող Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որին հաջողվում է պաշտոնը ստանալ մի քանի քվեարկություններից հետո միայն։
1991-ին՝ Տեր-Պետրոսյանի ՀՀ նախագահ դառնալուց հետո, Բաբկեն Արարքցյանին մի կերպ է հաջողվել ընտրվել Գերագույն խորհրդի նախագահ։
1995-ին ՀՀ 1-ին գումարման Աժ նախագահ ընտրված Բաբկեն Արարքցյանի թեկնածության դեմ քվեարկում են ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն ու Հայկոմկուսը։
Արարքցյանի հրաժարականից հետո 1998-ին ԱԺ նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի թեկնածությանը դեմ էին ՀՀՇ-ն, ՀԿԿ-ն, «Շամիրամ»-ը, ԱԻՄ-ը և ԱԺՄ-ն։
1999-ին ժողովրդական էյֆորիայի պայմաններում ընտրված «Միասնություն» դաշինքի 1-ին համար Կարեն Դեմիրճյանը նույնպես ԱԺ նախագահ դարձել է «դեմ» ձայներով: Նրա թեկնածությանը դեմ էին ԱԺՄ-ն ու «Ազգային Միաբանությունը»։
Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո (1999թ., հոկտեմբերի 27)՝ 1999-ի նոյեմբերի 2-ին, Արմեն Խաչատրյանի թեկնածությունը կրկին միաձայն չանցավ: Պառակտված «Միասնություն» դաշինքի որոշ անդամներ կա՛մ դեմ էին Խաչատրյանին, կա՛մ չմասնակցեցին քվեարկությանը: Մինչև 2003 թվականը, այսինքն՝ մինչև ԱԺ հերթական ընտրությունները փորձ արվեց ԱԺ նախագահի պաշտոնից հեռացնել Արմեն Խաչատրյանին: Նրա դեմ էին ՀՀԿ-ականները և ցանկանում էին ԱԺ նախագահի պաշտոնում տեսնել Տիգրան Թորոսյանին, սակայն ձայների չնչին տարբերությամբ Խաչատրյանը պաշտոնանկ չարվեց:
2003-ին Աժ նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի թեկնածությանը դեմ քվեարկեց ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը։
2006-ին Տիգրան Թորոսյանին դեմ էր նույն «Արդարություն» դաշինքը: Նա այդ պաշտոնում ընտրվում է 94 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, 36 պատգամավոր չի քվեարկում։
2007-ին արդեն այդ պաշտոնում Տիգրան Թորոսյանի թեկնածության դեմ էր «Ժառանգություն» խմբակցությունը։
Թորոսյանի՝ ՀՀԿ-ից ու ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո 2008թ. ԱԺ նախագահ է դառնում Հովիկ Աբրահամյանը: Նրա թեկնածությանը դեմ էր կրկին «Ժառանգությունը»: Գրանցվեց 5 «դեմ» ձայն:
2011-ին 131 պատգամավոր ունեցող խորհրդարանում առաջ քաշվեց ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի թեկնածությունը (Հ. Աբրահամյանը հրաժարական էր տվել Սերժ Սարգսյանի հորդորով): Նա ստացավ 102 «կողմ» ձայն: 4-ը «դեմ» էր, իսկ մյուսները չէին մասնակցել քվեարկությանը:
5-րդ գումարման ԱԺ-ում՝ 2012-ին, նույն Հովիկ Աբրահամյանին որպես Աժ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու «կողմ» արտահայտվեց 131 պատգամավորից 102-ը: 4-ը դեմ էր։ Մյուսները չմասնակցեցին, կամ անվավեր քվեաթերթիկներ եղան:
2014-ին՝ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո, ՀՀԿ-ի կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Գալուստ Սահակյանը ստանում է 101 «կողմ» ձայն, նրա մրցակից Հրանտ Բագրատյանը՝ 3 ձայն: 27 պատգամավոր չի մասնակցում քվեարկությանը:
2017-ին Աժ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Արա Բաբլոյանն ստանում է 105 հնարավոր ձայնից 88-ը, դեմ էր 12-ը։ Ընդդիմադիր «Ելք» դաշինքը, որի մաս էին կազմում Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը, այլընտրանքային թեկնածու առաջադրեց: 2018-ի խորհրդարանում, սակայն, ընդդիմադիր ներկայացող Մարուքյանի գլխավորած ուժն այլընտրանքային թեկնածու չի առաջադրում ու քվեարկում է Փաշինյանի առաջարկած Միրզոյանի թեկնածությունը:
Ահա այսպիսին էր նորանկախ Հայաստանի խորհրդարանների ղեկավարների ընտրության կարճ պատմությունը:
Ի դեպ, մի հետաքրքիր օրինաչափություն կա Միրզոյանի բոլոր նախորդների մոտ: Որևէ մեկին չի հաջողվել խորհրդարանը ղեկավարել սահմանադրորեն օրենսդիր մարմնի համար նախատեսված ամբողջ ժամկետով:
Կհաջողվի՞ արդյոք Միրզոյանին ԱԺ-ն ղեկավարել ողջ ժամկետով, թողնենք հետագային: Մանավանդ որ այս խորհրդարանի վրա դրված է անորոշության ու ժամանակավորության կնիքը:

7or.am