Ի՞նչ սկզբունքով է բանակցում Հայաստանն Արցախի հարցով
Արցախի հարցի հետ կապված շատ անհասկանալի իրավիճակ է ստեղծված: Մի կողմից մեր երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուն պես հայտարարել է, որ չի բանակցելու Արցախի հարցով Ադրբեջանի հետ, բայց մյուս կողմից նա բանակցում է, այն էլ՝ ինտենսիվորեն:
Բանակցություններն այժմ ընթանում են մեզ համար անհայտ սկզբունքների շուրջ: Փաշինյանն ամեն կերպ խուսափում է ցույց տալ, որ Ալիևի հետ բանակցում է նախորդ իշխանությունից ժառանգություն մնացած փաստաթղթերի ու պայմանավորվածությունների շրջանակներում, բայց մյուս կողմից էլ չի հայտարարում, թե որոնք են իր պատկերացրած սկզբունքները:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով սկզբունքների մասին, կարևորեց անվտանգության ապահովման հարցը, իսկ Արցախի կարգավիճակի գերկարևոր սկզբունքը ներկայացրեց որպես անվտանգությունն ապահովող միջոց, այլ ոչ թե նպատակ: Նկատենք, որ դա շատ լղոզված ու վտանգավոր ձևակերպում է: Նմանատիպ ձևակերպումներ տալիս է նաև ադրբեջանական կողմը:
Ուշագրավն այն է, որ հայ-ադրբեջանական ներկայիս բանակցություններից հետո արվող հայտարարություններում բացակայում են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին վերաբերող կետերը: Տպավորությունն այնպիսին է, որ դրանք արդեն օրակարգում չեն, և Փաշինյանը ինստիտուցիոնալ այդ պայմանավորվածությունները փոխարինել է, պատկերավոր ասած, Ալիևի հետ վերելակում ունեցած պայմանավորվածություններով, որոնք որևէ պարտավորություն չեն դնում կողմերից որևէ մեկի վրա: Այդ պարտավորությունները «ջրվել» են:
Ուշագրավ է նաև այն, որ Փաշինյան-Ալիև, Մնացականյան-Մամեդյարով բազմափուլ բանակցությունների արդյունքում միջնորդները դարձել են լավատես, իսկ Ադրբեջանը՝ ակնկալիքներով լի (ի դեպ, Բաքուն չի թաքցնում, որ ակնկալում է Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում տեսնել՝ փոխարենը խոստանալով անվտանգության երաշխիքներ): Այս ամենի ֆոնին տարօրինակ են Փաշինյանի լռությունն ու գաղտնիության տակ պահվող սկզբունքները:
Եթե Փաշինյանին թվում է, թե Արցախի հարցից չխոսելը և սեփական տեսակետները հրապարակավ չհնչեցնելը մարտավարական առումով ճիշտ է, ապա նա սխալվում է:
«Հայաստանը չի բանակցելու Արցախի հարցով» ձևակերպումից հետո ինտենսիվ բանակցություններ վարելը նշանակում է Ադրբեջանին հանձնել նախաձեռնությունը: Ու այդպես էլ կա: Դա է պատճառը, որ Ալիևը դարձել է հավասարակշիռ ու արդեն չի խոսում Երևանը գրավելու մասին, քանզի նա մեր մայրաքաղաքը գրավելու մասին հայտարարություններ անում էր այն ժամանակ, երբ Արցախում ոչինչ չէր ստանում: Հիմա, թերևս, կոնկրետություն և իրական ակնկալիք կա բանակցություններից: Դա է, թերևս, պատճառը, որ Ադրբեջանում սկսել են այլ կերպ պահել իրենց, այն է՝ հարաբերականորեն մեղմել հռետորաբանությունը:
Հայաստանն, ի վերջո, պետք է խախտի լռությունը: Փաշինյանը պարտավոր է հանրությանը ներկայացնել, թե ինչ սկզբունքների շուրջ է բանակցում Ադրբեջանի հետ: Հատկապես որ բանակցելու մանդատից նա ի սկզբանե իրեն զրկել է՝ հայտարարելով, որ արցախցի չէ, ու ճիշտ չի համարում Հայաստանի վարչապետի կարգավիճակով Արցախի հարցով բանակցելը:
Ի դեպ, ի՞նչ կա Արցախը բանակցային կողմ դարձնելու փաշինյանական խոստումներից: Դատելով ամենից՝ Արցախն այժմ հեռացված է բանակցային սեղանից առավել քան երբևէ: Եթե դա այդպես չէ, ապա անհրաժեշտ է հրապարակավ ներկայացնել, թե ինչ է արվել այդ ուղղությամբ, և ուր ենք հասել: Այլապես ստացվում է, որ Արցախի հարցով հնչած միակ խոստումը, այլ թեմաներով հնչեցրած խոստումների պես, հակառակ նշանով է իրականանում:

Կորյուն Մանուկյան