Դավիթ Անանյանի ուշագրավ արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը (տեսանյութ)
Օրերս Նիկոլ Փաշինյանը մի ֆեյսբուքյան գրառում էր կատարել գնաճի վերաբերյալ: Մենք դրան անդրադարձել էինք՝ ցույց տալով, որ նա թվային աճպարարություն է անում, և գնաճը ոչ թե 1,8, այլ 2,5 տոկոս է:
Փաշինյանը կանխատեսվող գնաճի տոկոսի համեմատ արձանագրված ցածր գնաճը որպես ձեռքբերում ու հաղթանակ էր ներկայացրել:
«Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»,- հաղթանակն ապահովողներին էր ներկայացրել Փաշինյանը:
Եվ ահա, այդ գրառումից օրեր անց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը որոշ դրվագներ է ներկայացրել գնաճի դեմ իշխանությունների պայքարի մասով ու ակամայից բացահայտել տնտեսության վրա պոպուլիզմի բացասական հետևանքները:
Ըստ Անանյանի՝ իրենք մաքսային սահմանով արձանագրել են 50 կիլոգրամներով ապրանք անցկացնող անհատների, որոնք փաստացի մաքսային վճարներ չեն արել ու «խփել» են օրինական բիզնեսին:
Անանյանը խոստովանում է, որ իրենք դա ֆիքսել են, բայց կոշտ միջոցներ չեն ձեռնարկել, մինչդեռ պարտավոր էին:
Հասկանալի է, որ պետական մարմինները կոշտ միջոցներ չեն ձեռնարկել, որպեսզի հպարտ քաղաքացիների մաքսանենգ հատվածը չդժգոհի Նիկոլ Փաշինյանից: Բայց այդ ամենի արդյունքը եղել է այն, որ որոշակի ապրանքների գները շուկայում ընկել են, ու այդ ամենի հետևանքով տուժել են և՛ բարեխիղճ տնտեսվարողները, և՛ պետական բյուջեն, ինչը, սակայն, հնարավորություն է տվել Փաշինյանին քարոզչական նպատակներով որպես հաղթանակ ներկայացնել գնաճի ցածր տոկոսները:
Ահա այսպիսի «թավշյա» և «դուխով» իրականություն:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Մի փոքրիկ տեղեկանք:
Ցածր գնաճը տնտեսական աճի տեմպի նվազեցման կամ ստագնացիայի, ինչպես նաև բյուջեի չստացված եկամուտների, մասնավոր բիզնեսի վրա բացասական ազդեցության, գործազրկության համեմատաբար բարձր մակարդակի ու սպառողների ցածր վճարունակության վկայություն է, և այստեղ հերոսաբար հպարտանալու բան չկա:
Ինֆլյացիայի չափը մեր տիպի երկրների համար պետք է լինի առնվազն 3 տոկոս, իսկ աճի տեմպի ավելացման պայմաններում կամ աճի խթանման դեպքում տարբեր փորձագիտական գնահատականներով նորմալ է համարվում 5-8 տոկոս գնաճի միջակայքը:
Ինֆլյացիայի և գործազրկության տոկոսներն իրար հետ փոխկապակցված են ու ցույց են տալիս տնտեսության մակրոպատկերը: Դրանք նման են մարդու մարմնի ջերմությանն ու զարկերակային ճնշմանը: Վատ է ինչպես նորմայից ցածրը, այնպես էլ բարձրը:
Տվյալ դեպքում Փաշինյանն ուրախացել է, որ մեր տնտեսության «ջերմությունը» ցածր է, բայց դե, դա ավելի շուտ քարոզչական, քան մասնագիտական ուրախություն է: Այդ գնաճային «ձեռքբերումն», ի դեպ, որևէ կերպ չի ազդել մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Հատկապես որ իրական կյանքում գնաճը ցանկալի նորմայից բարձր է: