Կարծիք

16.01.2019 20:27


Հեղափոխությունը կանգ չի առնի․ հեղափոխությունը խժռում է իր զավակներին

Հեղափոխությունը կանգ չի առնի․ հեղափոխությունը խժռում է իր զավակներին

1. 1793 թվականի հունիսի 2-ին զինված սանկյուլոտները յակոբինների հրահանգով պաշարեցին Ֆրանսիական Կոնվենտը, ինչից հետո 29 ժիրոնդիստ կալանավորվեց: Դրանք մարդիկ են, ովքեր տարիներ առաջ կանգնած էին Ֆրանսիական հեղափոխության ակունքներում: Բայց Կոնվենտի պաշարումից հետո ժիրոնդիստներից շատերը իրենց կյանքն ավարտեցին գիլյոտինի վրա: Բայց հեղափոխությունը կանգ չառավ և սրբեց նաև յակոբիններին, այդ թվում Ռոբեսպիեռին:

2. 1918 թվականի հունվարի 6, բոլշևիկները պաշարեցին, ապա ցրեցին Հիմնադիր ժողովը (Учредительное собрание): Այն նույն ժողովը, որը փետրվարյան հեղափոխության կազմակերպիչների մտահաղացումներով պետք է որոշեր Ռուսաստանի ապագա կառավարման մոդելը: Հանրությունը դուրս եկավ բողոքի ցույցի, բայց Մոսկվայում և Պետերբուրգում կարմիր բանակայինները գնդակահարեցին ցուցարարներին: Բայց հեղափոխությունը կանգ չառավ, և 1936-37 թթ. սրբեց այն նույն բոլշևիկներին, ովքեր ցրում էին Հիմնադիր ժողովը:

3. 2018 թվականի հոկտեմբերի 2․ Նիկոլ Փաշինյանը, հազարավոր մարդկանց ուղեկցությամբ, պաշարեց ԱԺ շենքը, դրանով իսկ փաստացի ցրեց խորհրդարանը և ճնշումներով սկիզբ դրվեց մի գործընթացի, որը հանգեցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Բայց հեղափոխությունը կանգ չի առնի:

Մեզ մոտ ոչ մի նոր բան չի կատարվում: Բոլոր հեղափոխությունները նույն ճանապարհն են անցնում (մեկը ավելի շատ ցնցումներով, մյուսը, գուցե, ավելի քիչ), բայց բոլորի վերջը նույնն է՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը