Քաղաքական

16.01.2019 15:39

«Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին». Հրանտ Մարգարյան

«Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին». Հրանտ Մարգարյան

Մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից ու անկախ դատական համակարգ ունենալուց: Այս մասին Արցախում մեկնարկած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:Հաղորդում է Tert.am-ը:

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է մի քաղաքական ուժի իշխանություն, որը, իր ձեռքում կենտրոնացնելով օրենսդիր, գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում դատական իշխանությունը, չորրորդ իշխանությունը: Խախտվել է կառավարման խորհրդարանական համակարգի կարևորագույն հատկանիշը՝ իշխանության հակակշռելիությունն ու հաշվետվողականության սկզբունքը: Չափազանց մեծ է վտանգը անձնակենտրոն իշխանության ձևավորման համար»,-նշեց Հ. Մարգարյանը:

Ըստ նրա՝ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ առավ շարժումը: «Անփորձությամբ, սխալ կառավարմամբ ու անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով ետ քցել զարգացումից»,-հավելեց նա:

Հրանտ Մարգարյանը նկատեց, որ այլ ելք չի մնում, քան դիրքավորվել երկրի վտանգներին դիմագրավելու համար: Նա ասաց, որ իրենք շարունակելու են լինել ժողովրդի կողքին ու չեն թողնելու, որ կառավարությունն ու խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն:

«Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին և ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը»,-շեշտեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։