Քաղաքական

16.01.2019 14:41

Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել

Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ նախագիծը  դեռ ԱԺ չի ներկայացվել

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցի վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել:

«Մեր օրակարգի 6-րդ կետի՝ Կառավարության առաջարկությամբ ներառված Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը դեռ չկա: Այսպիսի փոփոխությունների նախագիծ ներկայացնելը գործադիրի իրավունքն է, որից նա կարող է օգտվել կամ չօգտվել: Այս պահին Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ որևէ նախագիծ ներկայացված չէ կառավարության կողմից»,– ասել է Միրզոյանը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Առողջապահության նախարարություն

Արդարադատության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

Ֆինանսների նախարարություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։