Ինչու և ինչից է անհանգստացած Փաշինյանը (տեսանյութ)
Այս տարի առաջին անգամ վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «լայվ» էր մտել: Նրա խոսքից պարզ դարձավ, որ անհանգիստ է:
Փաշինյանին մտահոգում են՝
1. իր և Սերժ Սարգսյանի, «Քաղաքացիական պայմանագրի» ու ՀՀԿ-ի նույնացումները,
2. առանց իր հրահանգի փողոց փակողները,
3. տնտեսության վատ վիճակը,
4. տեղեկատվական դաշտի ոչ վերահսկելի վիճակը,
5. հեղափոխական էյֆորիայի մարումը:
Փաշինյանը նյարդայնանում է, որ իր իշխանության դեմ և՛ փողոցում, և՛ տեղեկատվական դաշտում հիմա կիրառվում է այն նույն տեխնոլոգիան, որը նա կիրառել էր թերթի խմբագիր կամ ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ: Հիմա նա ամենահակահեղափոխական գործիչն է դարձել:
Վարչապետը զրահապատ մեքենայից արված իր «լայվի» օգնությամբ փորձում էր փաստարկներ բերել,
-որ ինքը նախկիններից տարբերվում է,
-որ իրենց կերած խաշը տարբերվում է ՀՀԿ-ականների կերած խաշից, քանզի իրենց կերածը ժողովրդական է, թավշյա ու ոչ բռնի,
-որ փողոց փակելն այժմ հակահեղափոխականություն ու առանց լիազորագրի գործունեություն է նշանակում,
-որ տնտեսության վիճակի շտկումն իր անելիքը չէ, այլ 800.000 թամբալներինը, որոնք պետք է աշխատեն ու իրենից բան չպահանջեն,
-որ իր վերահսկողությունից դուրս մամուլ չպետք է լինի,
-որ էյֆորիան չի մարել ու չպետք է մարի:
Թե որքանով այդ փաստարկները համոզիչ կլինեն հետզհետե նոսրացող հպարտ քաղաքացիների մոտ, առաջիկա ժամանակահատվածը ցույց կտա:
Ի դեպ, Փաշինյանը նախորդ իշխանություններից տարբերվելու մի ուշագրավ փաստարկ բերեց: Ասում է՝ նախկինները բյուջեն թալանում էին, իսկ հիմա այն չի թալանվում, ու հարկատուները պետք է պարտաճանաչ վճարեն:
Այո՛, նախկինում կասկած կար, որ բյուջեն թալանվում է, և կար համոզմունք, որ իշխանափոխությունից հետո թալանի դեպքերը կբացահայտվեն: Թալանի մասին ամենաբարձրը գոռում էր ընդդիմադիր Փաշինյանը, սակայն նրա՝ վարչապետ դառնալուց հետո որևէ քրեական գործ չկա հարուցված բյուջետային միջոցների թալանի մասով: Դա նշանակում է, որ նախկինում թալան չի եղել, ու, հետևաբար, Փաշինյանը պետք է ներողություն խնդրի ժողովրդից ու նախորդ իշխանություններից, որ սուտ բաներ է ասել: Կամ էլ՝ թալանը նախկինում, իրոք, եղել է, բայց հիմա ձայն չեն հանում այդ թեմայով, որովհետև փայ են մտել ու հիմա սկսել են իրենք թալանել: Կարճ ասած՝ թալանի մասով հստակություն է պետք՝ կա՛մ քրեական գործ, կա՛մ ներողություն: Երրորդ տարբերակով հաջորդ իշխանությունները կզբաղվեն:

Կորյուն Մանուկյան