Քաղաքական

16.01.2019 11:00


Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը (ուղիղ միացում, լրացված)

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը (ուղիղ միացում, լրացված)

Շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստում քննարկվում է երկու միջնորդություն՝ առաջինը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն է նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, մյուսը՝ ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երակարացնելու վերաբերյալ։ Գործը քննում է դատավոր Արթուր Մկրտչյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Ռ. Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ էին հայտնել։

Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:

***

Դատարանում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասել է, որ երրորդ բողոքն են մշակում՝ ներկայացնելու ՄԻԵԴ:

«Չի բացառվում, որ այդ բողոքում ներառվի նաև 18-րդ հոդվածը, որը պարունակում է քաղբանտարկյալի տարրը, ի հավելումն արդարադատության ու ազատության խախտումների, դատարանն այսինքն արձանագրում է, որ խախտումների հիմքում ընկած են հանգամանքներ՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով», - ասել է նա՝ հավելելով, որ առկա են մի շարք միջազգային կառույցների, այդ թվում ԵԽ-ի կողմից տրված քաղբանտարկյալի վերաբերյալ սահմանումներ, որի տակ «ակնհայտորեն ընկնում է պարոն Քոչարյանը»։

Այս խորագրի վերջին նյութերը