Լրահոս

16.01.2019 10:40


Հրդեհներ են բռնկվել խոտածածկ տարածքներում

Հրդեհներ են բռնկվել խոտածածկ տարածքներում

Հունվարի 15-16-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Տավուշի մարզի Բերդ քաղաքում այրվել է մոտ 2.3 հա խոտածածկ տարածք, Այգեհովիտ համայնքին հարակից անտառապատ տարածքում՝ մոտ 20 հա բուսածածկույթ և մոտ 50 հատ հոնի ու բոխի տնկիներ, Լոռու մարզի Սարչապետ գյուղի սարալանջին՝ 30 հա, Վանաձոր քաղաքի Վարդալու թաղամասի բենզալցակայանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Սյունիքի մարզի Ակներ գյուղի կաթնամթերքի արտադրամասի մոտակայքում` մոտ 3 հա բուսածածկույթ, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում՝ մոտ 200 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը