Կարծիք

16.01.2019 01:37


Նիկոլը Դե Գոլը չէ, Արցախն էլ Ալժիր չէ

Նիկոլը Դե Գոլը չէ, Արցախն էլ Ալժիր չէ

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը:

Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները` քննարկում են Արցախի խնդիրը: Ինչ են քննարկում, անհասկանալի է:

Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին:

Եթե գործող իշխանությունը Արցախի խնդրում փոխի իր դիրքորոշումը, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով գնա ընտրություններին: Հանրաքվեով տակից դուրս գալ չի ստացվի, դա այն հարց չէ:

Արցախի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված բազմաթիվ խոստումներից (Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, Կուտակային, բյուջեն գողացված փողերով լցնելը և այլն, և այլ, և այլն ...) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել:

Հ.Գ. 1. Ժամանակին Դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին՝ ընտրություններից առաջ խոստանալով, որ Ֆրանսիան Ալժիրից դուրս չի գալու, սակայն ընտրություններում հաղթելուց հետո արեց հակառակը:

Ուրեմն, Նիկոլը Դե Գոլը չէ, Արցախն էլ Ալժիր չէ: Չի ստացվի:

Հ.Գ. Իմիջիայլոց, սկզբունքորեն «Արցախ» անվանումը չի օգտագործում, ասում է Ղարաբաղ, այսինքն չի ընդունում Արցախի խորհրդարանի կամարտահայտությունը: Այսինքն, արդեն իսկ հրաժարվում է իր այն թեզից, որ կհարգի Արցախի ժողովրդի որոշումը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը