Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալուց հետո դառնում է սուպերհակահեղափոխական և օրենքից դուրս հայտարարում այն մեթոդները, որով իշխանության է եկել: Դա քաղաքագիտական կանոն է:
Ցանկացած զանգվածային գործընթաց ձևով ժողովրդավարական է, իսկ բովանդակությամբ՝ սուպերպահպանողական, իսկ շատ հաճախ՝ դիկտատորական: Ամբոխները երբևէ ժողովրդավարական համակարգ չեն կարող ծնել: Ամբոխից գրեթե միշտ ծնվում է դիկտատուրան: Դա էլ է քաղաքագիտական կանոն:
Քաղաքագիտական կանոն է նաև այն, որ ցանկացած իշխանություն, որը հանդես է գալիս ժողովրդի անունից ու շատ է շահարկում ժողովրդի անունը, իրականում զրոյական նշանակություն է տալիս նույն այդ ժողովրդին այնպես, ինչպես Աստծո անունը հաճախ տվող փարիսեցին է վերաբերվում Աստծուն:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «լայվ» է մտել ու իր ձևակերպմամբ՝ շփվել քաղաքացու հետ: Նա անդրադարձել է տարբեր թեմաների և մասնավորապես Մանվել Գրիգորյանի հետ կապված Էջմիածնիփողոց փակելու թեմային:
Փաշինյանը կոչ է արել փողոց չփակել՝ դա հիմնավորելով այն բանով, որ փակողները նման լիազորություն չունեն:
Այն, որ փողոց փակելով չի կարելի կամայական որոշումներ պարտադրել ու խախտել այլոց՝ ճանապարհով երթևեկելու իրավունքը, անվիճելի է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա Նիկոլ Փաշինյանի սիրած մեթոդն է եղել ու հենց իրենից են սովորել փակողները (իրենց դուռն է, կուզեն կջարդեն կամ իրենց փողոցն է, կուզեն կփակեն):
Փաշինյանին հիմա նյարդայնացնում է Էջմիածնի փակ փողոցը: Նա խոսում է փակողների հակակառավարական վարքագծից ու փակելու լիազորությունից (հետաքրքիր կլիներ իմանալ, թե որտե՞ղ են փողոց փակելու լիազորագիր տալիս և արդյոք այդ լիազորագրի տրամադրման մենաշնորհային իրավունքը Փաշինյանի՞ն է պատկանում, թե՞ այլ սուբյեկտներ էլ կան): Հարց է առաջանում՝ բա եթե փողոց փակելը վատ բան է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մյուս փակողներին նա չի նկատում: Փաշինյանը, կարծես, այնքան էլ չի նյարդայնանում, երբ ամիսներով փակվում է մեկ այլ փողոց՝ դեպի Ամուլսարի հանք տանող փողոցը:
Փաշինյանը ճիշտ է անում, որ կոչ է անում չփակել Էջմիածնի փողոցը և չփորձել «թավշյա» տեխնոլոգիաներով ինչ-ինչ հարցեր լուծել, բայց զարմանալի է, որ նույն Փաշինյանը համանման կոչ չի հնչեցնում Ամուլսարի հանքը փակողների պահով:
Եթե Էջմիածնի փողոց փակելը մի քանի րոպեով կամ ժամով խախտում է այլոց տեղաշարժի իրավունքը և դա արդարացիորեն դուր չի գալիս Փաշինյանին ու տեղաշարժվելու հնարավորությունից զրկված քաղաքացիներին, ապա Ամուլսարի հանքի փակումը խախտել է հազարից ավելի մարդկանց աշխատանքային իրավունքը, ինչպես նաև լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության համար: Սա չի՞ մտահոգում Փաշինյանին, որ նա ամիսներ շարունակ հանդուրժում է այդ պատկերը: Կան լավ ու վատ փողոց փակողնե՞ր: Ինչո՞ւ են Էջմիածնի փողոց փակողները նյարդայնացնում Փաշինյանին, իսկ Ամուլսարի հանքի ճանապարհ փակողները՝ ոչ:
Ինչո՞ւ է Էջմիածնում փողոց փակողը արժանի քննադատության, իսկ ահա Ամուլսարի հանքի փողոց փակողների հետ կարելի է նույնիսկ սեղանակից ընկեր դառնալ ու հետները գյալաջի անել: Այս ի՞նչ երկակի ստանդարտներ են:
Ճիշտ է, Փաշինյանը կարող է ասել, որ հանքի մասով կա ջրային խնդիր: Այո՛, ջրային թեման արհեստականորեն մտել է օրակարգ, բայց դա ի՞նչ կապ ունի ճանապարհ փակելու հետ: Եթե ջրային խնդիր կա, ապա հանքի աշխատանքը թույլ չի տրվի, իսկ եթե չկա, ապա պետք է թույլ տրվի: Բայց հիմա Ամուլսարի մասով այլ հարց կա՝ ճանապարհը փակ է և թույլ չեն տրվում անգամ ձմեռացման աշխատանքները: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել փողոց փակողներին, որ նրանք, իբր, բարի կամք են դրսևորել ու բացել են ճանապարհը և թույլ են տվել, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը ձմեռվա հետ կապված տեխնիկական աշխատանքներն իրականացնի: Չկա՛ նման բան: Փողոց փակողները խաբել են վարչապետին ու վերջինս իզուր է շնորհակալություն հայտնել նրանց՝ բարի կամքի դրսևորման համար:
Եվ ամենակարևորը՝ մենք պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ «քուչա», որ պետական մարմինների փոխարեն փողոցի մարդիկ պետք է որոշեն, թե որ փողոցը փակեն և ում թույլ տան ձմեռացման աշխատանքներ կատարել: Երբ վարչապետը շնորհակալություն է հայտնում մի խումբ մարդկանց այն բանի համար, որ նրանք պետության ֆունկցիան իրենց վրա են վերցնում, ապա դա պետության վախճանն է:
Ողջամիտ կասկած
Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ամուլսարի պահով Փաշինյանը հանգիստ հետևում հանքի աշխատանքների ձախողմանը:
Զուտ ռացիոնալիզմի տեսանկյունից կառավարությանը պետք է ձեռնտու չլիներ բազմաթիվ գործազուրկների ավելացումը, հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագրի տապալումը, Հայաստանի ներդրումային իմիջի վատացումը, պետական բյուջեի չստացված եկամուտները (տարեկան 50 միլիարդ դրամի չափով), միջազգային բորսայում ցուցակված ընկերության վնասումը և այլն: Ուրեմն մի այլ բան կա, որը գերակայում է բոլոր վերը նշված կետերին: Ո՞րն է այդ բանը: Բնապահպանությո՞ւնը: Հազիվ թե: Եթե «Լիդիանը» պետք է փակվի, ուրեմն Հայաստանի բոլոր հանքերը պետք է փակվեն, քանզի միջազգային ստանդարտներին միայն «Լիդիանն» է համապատասխանում ու եթե այդ ստանդարտները չեն բավարարում կառավարությանը, ապա մյուսները պետք է փակել առանց մտածելու: Սակայն եթե մեր բոլոր հանքերը փակվեն, ապա ինչպե՞ս է կառավարությունը փոխհատուցելու այդ վնասները ու բյուջեի չստացված մուտքերը, ինչպե՞ս է պահելու բանակը, ոստիկանությունը, ինչպե՞ս է աշխատավարձ վճարելու ուսուցիչներին և այլն:
Մի խոսքով, բազմաթիվ մակրոմակարդակի հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տա վարչապետը, այլ ոչ թե անդրադառնա խաշի թեմային, կամ էլ՝ այս կամ այն ֆեյսբուքյան գրառմանը ու ժամերով խոսի այն մասին, որ ինքը սիրում է բոլորին, հպարտանում է բոլորով ու խոնարհվում է բոլորի առաջ:
Փողոց փակելու լիազորագիրը
Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալուց հետո դառնում է սուպերհակահեղափոխական և օրենքից դուրս հայտարարում այն մեթոդները, որով իշխանության է եկել: Դա քաղաքագիտական կանոն է:
Ցանկացած զանգվածային գործընթաց ձևով ժողովրդավարական է, իսկ բովանդակությամբ՝ սուպերպահպանողական, իսկ շատ հաճախ՝ դիկտատորական: Ամբոխները երբևէ ժողովրդավարական համակարգ չեն կարող ծնել: Ամբոխից գրեթե միշտ ծնվում է դիկտատուրան: Դա էլ է քաղաքագիտական կանոն:
Քաղաքագիտական կանոն է նաև այն, որ ցանկացած իշխանություն, որը հանդես է գալիս ժողովրդի անունից ու շատ է շահարկում ժողովրդի անունը, իրականում զրոյական նշանակություն է տալիս նույն այդ ժողովրդին այնպես, ինչպես Աստծո անունը հաճախ տվող փարիսեցին է վերաբերվում Աստծուն:
Սրանք քաղաքագիտության մասով: Հիմա անցնենք քաղաքականությանը:
Փողոց փակելու երկակի ստանդարտները
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «լայվ» է մտել ու իր ձևակերպմամբ՝ շփվել քաղաքացու հետ: Նա անդրադարձել է տարբեր թեմաների և մասնավորապես Մանվել Գրիգորյանի հետ կապված Էջմիածնի փողոց փակելու թեմային:
Փաշինյանը կոչ է արել փողոց չփակել՝ դա հիմնավորելով այն բանով, որ փակողները նման լիազորություն չունեն:
Այն, որ փողոց փակելով չի կարելի կամայական որոշումներ պարտադրել ու խախտել այլոց՝ ճանապարհով երթևեկելու իրավունքը, անվիճելի է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա Նիկոլ Փաշինյանի սիրած մեթոդն է եղել ու հենց իրենից են սովորել փակողները (իրենց դուռն է, կուզեն կջարդեն կամ իրենց փողոցն է, կուզեն կփակեն):
Փաշինյանին հիմա նյարդայնացնում է Էջմիածնի փակ փողոցը: Նա խոսում է փակողների հակակառավարական վարքագծից ու փակելու լիազորությունից (հետաքրքիր կլիներ իմանալ, թե որտե՞ղ են փողոց փակելու լիազորագիր տալիս և արդյոք այդ լիազորագրի տրամադրման մենաշնորհային իրավունքը Փաշինյանի՞ն է պատկանում, թե՞ այլ սուբյեկտներ էլ կան): Հարց է առաջանում՝ բա եթե փողոց փակելը վատ բան է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մյուս փակողներին նա չի նկատում: Փաշինյանը, կարծես, այնքան էլ չի նյարդայնանում, երբ ամիսներով փակվում է մեկ այլ փողոց՝ դեպի Ամուլսարի հանք տանող փողոցը:
Փաշինյանը ճիշտ է անում, որ կոչ է անում չփակել Էջմիածնի փողոցը և չփորձել «թավշյա» տեխնոլոգիաներով ինչ-ինչ հարցեր լուծել, բայց զարմանալի է, որ նույն Փաշինյանը համանման կոչ չի հնչեցնում Ամուլսարի հանքը փակողների պահով:
Եթե Էջմիածնի փողոց փակելը մի քանի րոպեով կամ ժամով խախտում է այլոց տեղաշարժի իրավունքը և դա արդարացիորեն դուր չի գալիս Փաշինյանին ու տեղաշարժվելու հնարավորությունից զրկված քաղաքացիներին, ապա Ամուլսարի հանքի փակումը խախտել է հազարից ավելի մարդկանց աշխատանքային իրավունքը, ինչպես նաև լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության համար: Սա չի՞ մտահոգում Փաշինյանին, որ նա ամիսներ շարունակ հանդուրժում է այդ պատկերը: Կան լավ ու վատ փողոց փակողնե՞ր: Ինչո՞ւ են Էջմիածնի փողոց փակողները նյարդայնացնում Փաշինյանին, իսկ Ամուլսարի հանքի ճանապարհ փակողները՝ ոչ:
Ինչո՞ւ է Էջմիածնում փողոց փակողը արժանի քննադատության, իսկ ահա Ամուլսարի հանքի փողոց փակողների հետ կարելի է նույնիսկ սեղանակից ընկեր դառնալ ու հետները գյալաջի անել: Այս ի՞նչ երկակի ստանդարտներ են:
Ճիշտ է, Փաշինյանը կարող է ասել, որ հանքի մասով կա ջրային խնդիր: Այո՛, ջրային թեման արհեստականորեն մտել է օրակարգ, բայց դա ի՞նչ կապ ունի ճանապարհ փակելու հետ: Եթե ջրային խնդիր կա, ապա հանքի աշխատանքը թույլ չի տրվի, իսկ եթե չկա, ապա պետք է թույլ տրվի: Բայց հիմա Ամուլսարի մասով այլ հարց կա՝ ճանապարհը փակ է և թույլ չեն տրվում անգամ ձմեռացման աշխատանքները: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել փողոց փակողներին, որ նրանք, իբր, բարի կամք են դրսևորել ու բացել են ճանապարհը և թույլ են տվել, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը ձմեռվա հետ կապված տեխնիկական աշխատանքներն իրականացնի: Չկա՛ նման բան: Փողոց փակողները խաբել են վարչապետին ու վերջինս իզուր է շնորհակալություն հայտնել նրանց՝ բարի կամքի դրսևորման համար:
Եվ ամենակարևորը՝ մենք պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ «քուչա», որ պետական մարմինների փոխարեն փողոցի մարդիկ պետք է որոշեն, թե որ փողոցը փակեն և ում թույլ տան ձմեռացման աշխատանքներ կատարել: Երբ վարչապետը շնորհակալություն է հայտնում մի խումբ մարդկանց այն բանի համար, որ նրանք պետության ֆունկցիան իրենց վրա են վերցնում, ապա դա պետության վախճանն է:
Ողջամիտ կասկած
Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ամուլսարի պահով Փաշինյանը հանգիստ հետևում հանքի աշխատանքների ձախողմանը:
Զուտ ռացիոնալիզմի տեսանկյունից կառավարությանը պետք է ձեռնտու չլիներ բազմաթիվ գործազուրկների ավելացումը, հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագրի տապալումը, Հայաստանի ներդրումային իմիջի վատացումը, պետական բյուջեի չստացված եկամուտները (տարեկան 50 միլիարդ դրամի չափով), միջազգային բորսայում ցուցակված ընկերության վնասումը և այլն: Ուրեմն մի այլ բան կա, որը գերակայում է բոլոր վերը նշված կետերին: Ո՞րն է այդ բանը: Բնապահպանությո՞ւնը: Հազիվ թե: Եթե «Լիդիանը» պետք է փակվի, ուրեմն Հայաստանի բոլոր հանքերը պետք է փակվեն, քանզի միջազգային ստանդարտներին միայն «Լիդիանն» է համապատասխանում ու եթե այդ ստանդարտները չեն բավարարում կառավարությանը, ապա մյուսները պետք է փակել առանց մտածելու: Սակայն եթե մեր բոլոր հանքերը փակվեն, ապա ինչպե՞ս է կառավարությունը փոխհատուցելու այդ վնասները ու բյուջեի չստացված մուտքերը, ինչպե՞ս է պահելու բանակը, ոստիկանությունը, ինչպե՞ս է աշխատավարձ վճարելու ուսուցիչներին և այլն:
Մի խոսքով, բազմաթիվ մակրոմակարդակի հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տա վարչապետը, այլ ոչ թե անդրադառնա խաշի թեմային, կամ էլ՝ այս կամ այն ֆեյսբուքյան գրառմանը ու ժամերով խոսի այն մասին, որ ինքը սիրում է բոլորին, հպարտանում է բոլորով ու խոնարհվում է բոլորի առաջ:
Պետրոս Ալեքսանյան