Լրահոս

15.03.2010 16:27

Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 75 տարեկան

Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 75 տարեկան

Այսօր սովետական կրկեսի, էստրադայի և կինոյի հայ արտիստ, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 75 տարեկան։ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935թ. Մոսկվայում։ Նրա հայրը «Մետրոպոլ» հյուրանոցի ռեստորանում շեֆ խոհարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի։

Լեոնիդ Ենգիբարյանին աշխարհը կոչել է Բոլոր ժամանակների ծաղրածու:

1959-ին մեծանուն ծաղրածուն ավարտել է Մոսկվայի կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանը, աշխատել հայկական կրկեսային կոլեկտիվում: 1964-ին Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է առաջին մրցանակ:

Նկարահանվել է «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «Մանեժում պատանեկությունն է», «Ծանոթացե՛ք, Լեոնիդ Ենգիբարովն է» և այլ կինոնկարներում: 1971-ին հրատարակվել է Ենգիբարովի «Առաջին ռաունդ» նովելների ժողովածուն:

1971-ին ստեղծել է Մնջախաղի էստրադային թատրոն:

Ենգիբարյանի մանրապատումների շարքից են «Փողոցային ակրոբատը», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Քայլերը», «Մանկական կյանքը», «Հովանոցը», «Սիրտն ափի մեջ», «Լույս ու ստվերը», «Օլիմպիական մեդալները» և այլն:

«Սովորաբար  կրկեսում ծաղրածուները լրացնում են ընդմիջումներն արտիստների  ելույթների միջև: Ենգիբարյանի դեպքում ընդհակառակն էր. մենք՝ արտիստներս, լրացնում էինք նրա ելույթների  ընդմիջումները», - մի առիթով  ասաց Հայաստանի  կրկեսի  գեղարվեստական ղեկավար, Ենգիբարյանի սան Սոս Պետրոսյանը:

«Ծաղրածուն  պիտի ծիծաղեցնի. ծիծաղը  պարտադիր է: Ծաղրածուն միշտ զվարճախոս է եղել, բայց հանդուգն զվարճախոս բոլոր ժամանակների ու բոլոր արքաների մոտ: Նա միշտ միակն է եղել, որ ճշմարտությունն է ասել արքաների  երեսին»,-մի առիթով ասել է Լ. Ենգիբարյանը:

Ենգիբարյանը մահացել է 1972թ. հուլիսի 25-ին Մոսկվայում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։