Կարծիք

15.01.2019 15:08


«Ցանկացած ոլորտում բարեխիղճ գործելաոճը հանգեցնում է հասարակական վստահության»

«Ցանկացած ոլորտում բարեխիղճ գործելաոճը հանգեցնում է հասարակական վստահության»

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը իր արտահանած հումքի ծավալներով առաջինն է։ Առաջինն է նաև իր տրամադրած աշխատատեղերի քանակով: Պարբերաբար, տարբեր տարիների եղել է առաջին հարկատուն: Ցավալի է, որ նման հսկայական ու կարևորագույն օբյեկտը իր առաջինը լինելու փաստը ստվերում է, այնինչ կարող էր լինել ճիշտ հակառակը:

Ունենալով բոլոր բարենպաստ ռեսուրսները ոլորտում պատշաճ կատեգորիա ու համբավ ապահովելու համար՝ վերջին տարիներին արվել է ճիշտ հակառակը:
Հանքարդյունաբերության ոլորտը միշտ էլ եղել է խոցելի և դիտարկվել է որպես համար մեկ խնդիր` առնչվող էկոհամակարգի հետ: Հաճախ դիտարկվում է որպես կոռուպցիոն ռիսկերի կրիչ, և կան ևս բազում խնդիրներ, որոնք պարբերաբար դառնում են հանրային քննարկման առարկա:

Որպես օրինակ, եթե վերցնենք «Լիդիան Արմենիայի» Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված աղմուկը, պետք է նշել, որ սա որոշակի հակակշիռ է առաջացնում իր մետեցման տեսանկյունից: «Լիդիանը» իր ծրագրի իրականացման առաջին իսկ օրվանից կիրառել և հետևել է միջազգային չափորոշիչներին, զերծ է մնացել կոռուպցիոն ռիսկերի կրիչը հանդիսանալուց` վարելով թափանցիկ քաղաքականություն: Այդ ամենի հետ մեկտեղ` ծրագիրը ամենաաղմկահարույցն է: Որտե՞ղ է մնում հասարակական բարեխիղճ մոտեցումը:

Եվ, վերջապես, ցանկացած ոլորտում բարեխիղճ գործելաոճը վաղ թե ուշ քաղում է իր պտուղները և վայելում է հասարակական վստահություն:

Հելեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը