Լրահոս

15.03.2010 14:42

ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար. «Չեմ տեսնում այնպիսի ճնշում, որը Հայաստանում արտահերթ ընտրությունների կհանգեցնի»

ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար. «Չեմ տեսնում այնպիսի ճնշում, որը Հայաստանում արտահերթ ընտրությունների կհանգեցնի»

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ-ը կանխատեսել է, որ այս տարի արտահերթ ընտրություններ կլինեն, նման զարգացումներ հնարավո՞ր են ՝ ասել է, թե ցանկացած կանխատեսում անելը այս պարագայում շատ բարդ է։

-Դուք գիտեք, թե ինչպիսի կանխատեսումներ էին արվում նախագահական ընտրությունների նախաշեմին։ Դրանցից  շատերը չիրականացան, և շատ քչերն էին կանխատեսում հետընտրական այսպիսի զարգացումներ,-նշել  է նա։

Դեսպան Կապինոսը նշել է, որ տնտեսական ճգնաժամը շատ է անդրադարձել Հայաստանի վրա, և հնարավոր է՝ սոցիալական սրացումներ լինեն։

-Սոցիալական սրացումները կարող են ճնշումների պատճառ դառնալ։ Հետո էլ ճնշումներ կարող են լինել  ներքին  և ատաքին գործոնների հիման վրա։ Մենք ականատես ենք եղել, թե ինչ սուր ընդունվեց  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպիսի հույզերով էր այն պարուրված, ինչ տարաբնույթ էին քաղաքական ուժերի և հասարակության ներկայացուցիչների կարծիքները։ Այսինքն,  այսպիսի իրավիճակային դրսևորումներ կարող են լինել, բայց ընդհանուր առմամբ ինձ թվում է, որ քաղաքական իրավիճակը բավական կայուն է, և իրավիճակի ապակայունացման սպառնալիք չկա։ Կարող են լինել տարբեր իրավիճակային գործողություններ, բայց ընդհանուր առմամբ ես չեմ տեսնում այնպիսի ճնշում, որը արտահերթ ընտրությունների կհանգեցնի,-ասել է Ս. Կապինոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։