Կարծիք

14.01.2019 13:34


Այ այսպիսի մազալու բաներ

Այ այսպիսի մազալու բաներ

1922 թվականին Բենիտո Մուսոլինին Նեապոլում, ելույթ ունենալով հանրահավաքի մասնակիցների առաջ, հայտարարեց. «…մեր կուսակցության (Ազգային ֆաշիստական) ծրագիրը պարզ է. մենք ցանկանում ենք կառավարել Իտալիան: Կա՛մ այն մեզ կհանձնվի կամովին, կա՛մ մենք երթով կգնանք Հռոմ և ինքներս կգրավենք իշխանությունը»:

Իսկ ո՞վ էր Մուսոլինին՝ նախկին լրագրող-հրապարակախոս, սոցիալիստ, որին հեռացրել էին կուսակցությունից ռազմատենչ հայտարարությունների և գործունեության համար: Նույն տարվա հոկտեմբերին Մուսոլինիի ղեկավարած ժողովրդական զանգվածները Միլանից քայլերթով գանցին Հռոմ և Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուէլին ստիպեցին իրենց ղեկավարին՝ դուչեին, նշանակել երկրի վարչապետ: Մի քանի օր անց Իտալիայի խորհրդարանը, որ հիմնականում լիբերալներից էր կազմված, ճնշման տակ քվեարկեց նոր կառավարության օգտին, որ կազմել էր Մուսոլինին:

Մի հետաքրքիր մանրուք՝ այդ հռչակավոր պատմական քայլերթի մասնակիցները մյուսներից տարբերվելու և իրենց կազմակերպվածության մասին ակնառու հայտարարելու նպատակով կրում էին սև վերնաշապիկներ:

Հիմա մի քանի պատահական զուգադիպություն.

Հայաստանում Թավշյա հեղափոխությունը նույնպես սկսվեց քայլերթով Գյումրիից Երևան: Այն ղեկավարում էր լրագրող Նիկոլ Փաշինյանը, ով Երևան հասնելով՝ հայտարարեց թավշյա հեղափոխության մեկնարկի մասին և պահանջեց վարչապետի հրաժարականը: Հրաժարականից հետո Ազգային ժողովում իր ընդդիմադիր մեծամասնությանը, հրապարակի կամքով, ստիպեց իրեն ընտրել երկրի վարչապետ:

Այս պատահական զուգադիպությունների շարքում միայն արտաքին ճանաչելության ատրիբուտներն էին պակասում, բայց օրերս դա էլ լրացվեց: «Իմ քայլի» մի քանի հիմնական դերակատարներ ակամայից շրջանառության մեջ դրեցին միանման բաճկոններ ունենալու գաղափարը: Համոզված եմ, որ աբսուրդ է, բայց ի՞նչ մտածեմ, մարդկանց այդ խումբը դրանով փորձում է լուծել համընդհանուր ճանաչելիության (փողոցում դեմքով դեռ քչերն են իրենց ճանաչում) և ներքին կազմակերպչական միաբանության էֆեկտի խնդի՞ր:

Հիմա մի հռետորական հարց.

Նրանց համակիրները, որ ոչ կառավարության անդամ են, ոչ էլ պատգամավորներ, փողոցում իրար ո՞նց են ճանաչելու, նույնականացնելու կամ ուրիշներից տարբերելու:

Խորհուրդի կարգով.

Տարբերակները մի քանիսն են՝ սև կամ դարչնագույն վերնաշապիկներ, հատուկ թևկապներ, կրծքանշաններ կամ «դուխով» անվանական գնխարկներ: Առավել էֆեկտիվության համար կարելի է ամեն մարզի «դուխով» գլխարկը մի գույնի անել:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը