Լրահոս

15.03.2010 13:51

Վերլուծաբան. «Որևէ հիմք չեմ տեսնում, որ ղարաբաղյան հակամարտության ձևաչափը կփոխվի»

Վերլուծաբան. «Որևէ հիմք չեմ տեսնում, որ ղարաբաղյան հակամարտության ձևաչափը կփոխվի»

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավաբանական հեռանկար քաղաքական հեռանկարում ես չեմ պատկերացնում, իսկ քաղաքական հեռանկարը մոտ 2 տարին է։ Այսօր որևէ հիմք չեմ տեսնում, որ ղարաբաղյան հակամարտության ձևաչափը կփոխվի։ Եթե նման հիմքեր հայտնվեն, կխոսենք։ Սակայն չեմ տեսնում, թե ի՞նչ է տեղի ունեցել, որ Ղարաբաղի հակամարտությունը կտրուկ փոխի իր չափորոշիչները,- ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարների մասին խոսելիս ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։