Լրահոս

15.03.2010 13:41

Գագիկ Ծառուկյան. «Ներսես Երիցյանը չի տիրապետում ո՛չ էկոնոմիկային, ո՛չ երկրի տնտեսական վիճակին»

Գագիկ Ծառուկյան. «Ներսես Երիցյանը չի տիրապետում ո՛չ էկոնոմիկային, ո՛չ երկրի տնտեսական վիճակին»

Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, որ իրենք պատվով հաղթահարել են տնտեսական ճգնաժամը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել է.

-Ինքը չի տիրապետում ո՛չ էկոնոմիկային, ո՛չ երկրի տնտեսական վիճակին։

Գ. Ծառուկյանը հավելել է նաև, որ այսօր 4-6% տնտեսական աճ ունեցող երկրներն անգամ չեն համարձակվում հայտարարել, թե պատվով հաղթահարել են տնտեսական ճգնաժամը, քանի որ հնարավոր է՝ ճգնաժամի 2-րդ փուլ լինի։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երկրի նախագահին ասվե՞լ է, որ Ներսես Երիցյանը չի տիրապետում ո՛չ էկոնոմիկային, ո՛չ երկրի տնտեսական վիճակին, ԲՀԿ նախագահը պատասխանել է.

-Երկրի նախագահը դա գիտի և համապատասխան քայլեր ինքը կատարում է։ Նորից եմ ասում՝ ամեն ինչ չի կարելի երկրի նախագահի վրա թողնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։