Կարծիք

12.01.2019 08:45


Եթե չկա օրենք, չկա և պետություն

Եթե չկա օրենք, չկա և պետություն

Պետությունը և օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա և պետություն:

Դատական պրոցեսը պետության հիմնաքարային գործընթացն է:

Թքել այդ գործընթացի դերակատարների վրա, նշանակում է թքել պետության վրա: Դա պետություն հասկացության դեմ կատարված հրապարակայի-ցուցադրական ակցիա է:

Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի և օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա՝ ընդդեմ պետականության:

Սպասենք և տեսնենք, արդյոք Հայաստանում կա՞ իշխանություն, որը կատարում է իր հիմնական գործառույթը, թե ոչ: Եթե չկա, ապա պետք է պետության վերականգնման շարժում սկսել:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը