Քաղաքական

11.01.2019 20:45


ՀՔԾ-ն միջնորդել է երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

ՀՔԾ-ն միջնորդել է երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Տեղեկությունը հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին միջնորդություն է ներկայացվել՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ հաշվի առնելով, որ նրա նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը