Ովքեր և ինչ խորհուրդ են տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շտապել է «Ֆեյսբուքի» միջոցով ավետել ՀՀ հպարտ քաղաքացիներին, որ ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ՝ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Ապա ավելացրել է. «Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծն իրոք մտահոգիչ էր, բայց Կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»:
Բոլշևիկյան ագիտպրոպի ոգով աչքի ընկնող այս գրառումը նույն բոլշևիկյան ոճի թվային աճպարարությունն է պարունակում իր մեջ: Կամ էլ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել ու «պոդստավկա» արել իր երկու տասնյակի հասնող խորհրդականներն ու օգնականները:
Բանն այն է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Սպառողական գների ինդեքսի կամ, պարզ լեզվով ասած, գների աճի մի քանի թիվ: Ըստ այդմ՝ 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ սպառողական գների ինդեքսը կազմել է 101,8%: Սա էլ, երևի, հիմք է տվել Փաշինյանին հայտարարելու, որ նախորդ տարվա գնաճը կազմել է 1,8 տոկոս (տեղեկանք. սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) եթե 100-ից բարձր է լինում, ապա այդ բարձրի չափով ստանում ենք գնաճը՝ ինֆլյացիան, իսկ եթե ՍԳԻ-ն 100-ից ցածր է, ապա ստանում ենք գնանկման տոկոսը՝ դեֆլյացիայի չափը):
Դատելով Փաշինյանի ֆեյսբուքյան ավետիսից՝ նա կա՛մ թվային աճպարարությամբ է զբաղված, կա՛մ չի տիրապետում վիճակագրական տվյալներից օգտվելու գիտելիքներին, կամ էլ նրան թյուրիմացության մեջ են գցել իր կողքինները:
Տարեկան գնաճի ամբողջական պատկերը ստանալու համար պետք է համեմատել տարին տարվա հետ, այլ ոչ թե ամիսը ամսվա: Նախորդ տարվա դեկտեմբերի համար, 2017-ի դեկտեմբերի համեմատ, ԱՎԾ-ն տալիս է 1,8-տոկոսանոց գնաճ, բայց նույն ԱՎԾ-ն մեկ այլ թիվ էլ է հրապարակել, ըստ որի՝ 2018-ին գնաճը, 2017-ի համեմատ, կազմել է 2,5 տոկոս: Այսինքն՝ 12 ամիսների հաշվարկով մենք պաշտոնապես ունենք ոչ թե 1,8 տոկոս, այլ 2,5 տոկոս գնաճ: 2,5-ն ավելի ընգրկուն պատկեր է տալիս, քանզի հունվար-դեկտեմբերն է ներառում:
Հարցը տվյալ դեպքում այդ 0,7 տոկոսի տարբերությունը չէ: Ֆորմալ առումով Փաշինյանը սխալ թիվ չի ներկայացրել: Պարզապես նա ներկայացրել է այն թիվը, որն ավելի ձեռնտու է քարոզչական տեսանկյունից, բայց որը չի արտացոլում իրականությունն ամբողջությամբ: Բովանդակությունը մղված է երկրորդ պլան:
Հարցը տվյալ դեպքում այն է, որ Փաշինյանի մոտ գերակայում է քարոզչական էֆեկտը, ընդ որում՝ ոչ միայն վիճակագրական թվերը ներկայացնելիս: Այդ 0,7-տոկոսանոց շեղումը փոքրիկ դետալ է, բայց, ինչպես հայտնի է, սատանան դետալների մեջ է: Դետալներն են բացահայտում ամբողջի էությունը:
Ի դեպ, հետաքրքիր կլիներ տարվա ամփոփագրերում տեսնել, թե որքանով է 2018-ին ավելացել ոչխարների գլխաքանակը2017-ի համեմատ: Ոչխարների թիվը ցույց կտա, թե ինչպես են արձագանքել ՀՀ հպարտ քաղաքացիները Փաշինյանի՝ ոչխար պահելու ռազմահայրենասիրական կոչին:
Ովքեր և ինչ խորհուրդ են տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շտապել է «Ֆեյսբուքի» միջոցով ավետել ՀՀ հպարտ քաղաքացիներին, որ ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ՝ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Ապա ավելացրել է. «Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծն իրոք մտահոգիչ էր, բայց Կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»:
Բոլշևիկյան ագիտպրոպի ոգով աչքի ընկնող այս գրառումը նույն բոլշևիկյան ոճի թվային աճպարարությունն է պարունակում իր մեջ: Կամ էլ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել ու «պոդստավկա» արել իր երկու տասնյակի հասնող խորհրդականներն ու օգնականները:
Բանն այն է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Սպառողական գների ինդեքսի կամ, պարզ լեզվով ասած, գների աճի մի քանի թիվ: Ըստ այդմ՝ 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ սպառողական գների ինդեքսը կազմել է 101,8%: Սա էլ, երևի, հիմք է տվել Փաշինյանին հայտարարելու, որ նախորդ տարվա գնաճը կազմել է 1,8 տոկոս (տեղեկանք. սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) եթե 100-ից բարձր է լինում, ապա այդ բարձրի չափով ստանում ենք գնաճը՝ ինֆլյացիան, իսկ եթե ՍԳԻ-ն 100-ից ցածր է, ապա ստանում ենք գնանկման տոկոսը՝ դեֆլյացիայի չափը):
Դատելով Փաշինյանի ֆեյսբուքյան ավետիսից՝ նա կա՛մ թվային աճպարարությամբ է զբաղված, կա՛մ չի տիրապետում վիճակագրական տվյալներից օգտվելու գիտելիքներին, կամ էլ նրան թյուրիմացության մեջ են գցել իր կողքինները:
Տարեկան գնաճի ամբողջական պատկերը ստանալու համար պետք է համեմատել տարին տարվա հետ, այլ ոչ թե ամիսը ամսվա: Նախորդ տարվա դեկտեմբերի համար, 2017-ի դեկտեմբերի համեմատ, ԱՎԾ-ն տալիս է 1,8-տոկոսանոց գնաճ, բայց նույն ԱՎԾ-ն մեկ այլ թիվ էլ է հրապարակել, ըստ որի՝ 2018-ին գնաճը, 2017-ի համեմատ, կազմել է 2,5 տոկոս: Այսինքն՝ 12 ամիսների հաշվարկով մենք պաշտոնապես ունենք ոչ թե 1,8 տոկոս, այլ 2,5 տոկոս գնաճ: 2,5-ն ավելի ընգրկուն պատկեր է տալիս, քանզի հունվար-դեկտեմբերն է ներառում:
Հարցը տվյալ դեպքում այդ 0,7 տոկոսի տարբերությունը չէ: Ֆորմալ առումով Փաշինյանը սխալ թիվ չի ներկայացրել: Պարզապես նա ներկայացրել է այն թիվը, որն ավելի ձեռնտու է քարոզչական տեսանկյունից, բայց որը չի արտացոլում իրականությունն ամբողջությամբ: Բովանդակությունը մղված է երկրորդ պլան:
Հարցը տվյալ դեպքում այն է, որ Փաշինյանի մոտ գերակայում է քարոզչական էֆեկտը, ընդ որում՝ ոչ միայն վիճակագրական թվերը ներկայացնելիս: Այդ 0,7-տոկոսանոց շեղումը փոքրիկ դետալ է, բայց, ինչպես հայտնի է, սատանան դետալների մեջ է: Դետալներն են բացահայտում ամբողջի էությունը:
Ի դեպ, հետաքրքիր կլիներ տարվա ամփոփագրերում տեսնել, թե որքանով է 2018-ին ավելացել ոչխարների գլխաքանակը 2017-ի համեմատ: Ոչխարների թիվը ցույց կտա, թե ինչպես են արձագանքել ՀՀ հպարտ քաղաքացիները Փաշինյանի՝ ոչխար պահելու ռազմահայրենասիրական կոչին:
Պետրոս Ալեքսանյան