Քաղաքական

10.01.2019 20:35

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել է ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, որը ներկայացվել էր դատախազների և քննիչի կողմից:

Դատարանի որոշումն այսօր տրամադրվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին:

Որոշման հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միևնույն գործի շրջանակներում և քանի որ դատավոր Բաղդասարյանը նախկինում Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով:

Միևնույն ժամանակ որոշման մեջ նշվում է, որ այդ հանգամանքների առկայությունը չի խոչընդոտում նախագահող դատավորին՝ գործով անկողմնակալ լինելու առումով, սակայն հաշվի առնելով, որ դրանք արդեն իսկ ողջամիտ կասկած են հարուցել տվյալ նախագահող դատավորի անկողմնակալության մեջ /այդպիսի կասկած հայտնել են միայն դատախազները և քննիչը/, ուստի այդ հանգամանքների առկայության պայմաններում միջնորդության քննության արդյունքում կայացած ցանկացած որոշում (բավարարման կամ մերժման) անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության մեջ:

Դատավոր Բաղդասարյանը գտել է նաև, որ իր կողմից ինքնաբացարկ հայտնելն ու միջնորդությունն այլ դատավորի վարույթ փոխանցելը չի կարող հանգեցնել որևէ բացասական հետևանքի:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։