Քաղաքական

10.01.2019 17:49

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բանակցություններում առկա են հետաքրքիր զարգացումների հնարավորություններ. Արարատ Միրզոյան

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բանակցություններում առկա են հետաքրքիր զարգացումների հնարավորություններ. Արարատ Միրզոյան

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ երկկողմ բանակցությունները փակ չեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ:

«Բանակցություններն ընթանում են: Ես կարող եմ ասել միայն, որ հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել, ամեն դեպքում հարցը փակ չէ: Տարբերակներ կան քննարկելու, թեմաներ, ենթաթեմաներ ու հարցեր կան: Պետք է ընդհանրական նայել հարցին, հիմա և մեր կառավարությունն է ակտիվ աշխատում այդ ուղղությամբ և ակտիվ կապ է պահում ռուս գործընկերների հետ»,-ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը երաշխավորեց, որ բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր պաշտոնյաներն անում են առավելագույնը, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծեն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։