Տիգրան Ավինյանն ընդունե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է (տեսանյութ)
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ով շատ խորհրդանշական ձևով իր պաշտոնը ստանձնել է 2018-ի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մի ուշագրավ հայտարարություն է գովազդում «Ֆեյսբուքում»:
«ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է թափուր պաշտոնի մասին:
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Գործառույթները. 1) Իրականացնում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ,
2) Պարբերաբար փոխվարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր,
3) Փոխվարչապետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է. 1) Տնտեսագիտության (ցանկալի է՝ մակրոտնտեսագիտության) կամ հանրային կառավարման մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան,
2)Տարիքային սահմանափակում՝ 30 տարեկան և ավելի, 3) Պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ կամ հանրային ծառայության՝ առնվազն երեք տարվա փորձ, 4) Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
5) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, հետևյալ ծրագրերի իմացություն՝ Microsoft Office (Word, Excel, PowerPoint), 6) Հաղորդակցվելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն»:
Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ 30 տարեկան ու բարձր տարիքի մասնագետ պահանջող Սիսեռյանի 30 տարին նոր է լրացել, իսկ ահա Տիգրան Ավինյանը դեռ չի բոլորել իր կյանքի 30-րդ գարունը: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Տիգրան Ավինյանը հասկացել է, որ իրենց թրաշամանուկների թիմով հեռու չեն գնա, ու փորձ ունեցողներ են պետք, թե՞ ոչ, դժվար է ասել:
Ինչ վերաբերում է հայտարարության մյուս կետերին, ապա պետք է նկատել, որ Տիգրան Ավինյանն, ի դեմս իր ապագա խորհրդականի, փաստացի փոխվարչապետ աշխատող է փնտրում, այն էլ, իրենց իսկ բնութագրմամբ, «նախորդ հանցավոր ռեժիմը» ներկայացնողների շրջանակից, քանզի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձն այլ բան չի նշանակում, քան նախորդների հետ կամ նախորդների «տակ» աշխատող մարդու փնտրտուք:
Ուշագրավ մեկ այլ բան. փոխվարչապետի ապագա խորհրդականից պահանջվող հատկանիշների գրեթե բոլոր կետերին «Իմ քայլի» ու «Քաղաքացիական պայմանագրի», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի թիմակիցների գրեթե 100 տոկոսը չի համապատասխանում: Փոխվարչապետի խորհրդականից պահանջվող հատկանիշների մեծ մասը չունեն նաև անձամբ Ավինյանն ու Փաշինյանը:
Նրանք, ովքեր Փաշինյանի թեթև ձեռքով դարձել են գործադիր իշխանության վերին օղակների ղեկավարներ (այդ թվում՝ Ավինյանը), նշանակվել են Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր, մարզպետներ կամ գործուղվել են Երևանի ավագանի, չեն համապատասխանում Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարի տարածած հայտարարության կետերին:
Ահա այսպիսի «թավշյա» հայտարարություն է տարածել Ավինյանի թիմակիցը: Երեխաների պաշտպանության միջազգային օրը պաշտոն ստացած Սիսեռյանը:
Տիգրան Ավինյանն ընդունե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է (տեսանյութ)
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ով շատ խորհրդանշական ձևով իր պաշտոնը ստանձնել է 2018-ի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մի ուշագրավ հայտարարություն է գովազդում «Ֆեյսբուքում»:
«ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է թափուր պաշտոնի մասին:
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Գործառույթները.
1) Իրականացնում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ,
2) Պարբերաբար փոխվարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր,
3) Փոխվարչապետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
1) Տնտեսագիտության (ցանկալի է՝ մակրոտնտեսագիտության) կամ հանրային կառավարման մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան,
2)Տարիքային սահմանափակում՝ 30 տարեկան և ավելի,
3) Պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ կամ հանրային ծառայության՝ առնվազն երեք տարվա փորձ,
4) Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
5) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, հետևյալ ծրագրերի իմացություն՝ Microsoft Office (Word, Excel, PowerPoint),
6) Հաղորդակցվելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն»:

Հայկ Ուսունց