Լրահոս

15.03.2010 10:21

Էրդողանը Շվեդիայի խորհրդարանի որոշումն անվանել է տգիտություն

Էրդողանը Շվեդիայի խորհրդարանի որոշումն անվանել է տգիտություն

Ինչպես հաղորդում է  ТRТ-ն, Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ափսոսանք է հայտնել իր երկրի խորհրդարանի կողմից հայերի վերաբերյալ ընդունված բանաձևի համար։

Ռեյնֆելդը նշել է, թե իրենք թույլ չեն տա, որ որոշումը բացասաբար անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա՝ մատնանշելով, թե ինչպես նախկինում, Շվեդիան կշարունակի Թուրքիային աջակցել բոլոր հարցերում, այդ թվում՝ ԵՄ-ին անդամակցելու։

Թուրքիայի վարչապետն էլ իր հերթին հայտարարել է, թե երկրների խորհրդարանները պատմությունը չեն կարող նորից գրել՝ հիշեցնելով, թե գիտական ուսումնասիրություններ անցկացնելու համար  Թուրքիան բոլոր գիտնականներին և առաջին հերթին պատմաբաններին է տրամադրել պատմական արխիվները։

Էրդողանի խոսքերով՝  քաղաքական նման նախաձեռնությունները, որոնք բխում են «տգիտությունից և նախապաշարմունքից», վնաս են հասցնում ինչպես պատմական և գիտական հետազոտություններին, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հասնելու Թուրքիայի բազմակողմանի ճիգերին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։