Կարծիք

09.01.2019 13:14


Շատ իշխանավորներ հավատացած են, որ բոլորը պարտավոր են օրնիբուն փառաբանական ձոներ երգել իրենց

Շատ իշխանավորներ հավատացած են, որ բոլորը պարտավոր են օրնիբուն փառաբանական ձոներ երգել իրենց

Տարիներ շարունակ մեզանում, ըստ էության, արմատավորվում էր Հովհաննես Երեցի տերության միջնադարյան առասպելը (Пресвитер Иоанн). «Այ երբ վերջապես տեղի ունենա իշխանափոխություն, իշխանությունը վերադարձվի ժողովրդին, կհաստատվի արդարության հազարամյա թագավորությունը, մեղր ու գինի կհոսեն գետերով, չեն լինի ո՛չ սովյալներ, ո՛չ հիվանդներ, ո՛չ կարիքավորներ, բոլորը կլինեն կուշտ ու երջանիկ ու օրնիբուն փառաբանական ձոներ կերգեն տաճարներում ու հրապարակներում»։ Միջնադարում հենց այսպես էին պատկերացնում Երեցի տերությունը։

«Նոր Հայաստանի» միֆը ոչ այլ ինչ է, քան Հովհաննես Երեցի առասպելական տերության «հայկական տարբերակ»։

Դե, իսկ իրականությունն, իհարկե, մի քիչ այլ է, չէր կարող այլ չլինել, ու մարդիկ կամաց-կամաց դա տեսնում են։

Բայց բուն խնդիրը դա չէ։ Բուն խնդիրն այն է, որ շատ ու շատ բարձրաստիճան իշխանավորներ իսկապես հավատացած են, որ իրենց շնորհիվ Հայաստանում հաստատվել է «Հովհաննես Երեցի» տերության փառքը, և բոլորը պարտավոր են օրնիբուն փառաբանական ձոներ երգել իրենց։ Այս մոլորությունը ամենավտանգավոր մոլորությունն է թե՛ ցանկացած իշխանավորի և թե՛ բուն պետականության համար։

Ռուբեն Մելիքյանի ֆեսյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը