Քաղաքական

09.01.2019 12:10

Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցից հետո Ղազախստանում փորձագետի են բերման ենթարկել (տեսանյութ)

Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցից հետո Ղազախստանում փորձագետի  են բերման ենթարկել (տեսանյութ)

Ադրբեջանական Haqqin.az-ին տված հարցազրույցից հետո Ղազախստանի իրավապահները բերման են ենթարկել ղազախստանցի հայտնի փորձագետ և հասարակական գործիչ Մուխթար Տայժանին:

Մուխթարը հարցազրույցում ղազախական Կարագանդա քաղաքում Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպը ազգամիջյան բախում է անվանել:

Ղազախստանցի հասարակական գործիչը ոստիկանությունում ավելի քան 4 ժամ է անցկացրել, սակայն ազատ արձակվելուց հետո շնորհակալություն հայտնել Մաուլեն Աշիմբաևին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հիմնադրված «Նուր Օթան» կուսակցության նախագահի առաջին տեղակալին սոցկայքերում արված գրառման համար, որով նա փաստացի կրկնեց փորձագետի թեզերն այն մասին, որ «ղազախները պետականաստեղծ ազգ են»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։