Այդ նյութի ոճը և ենթատեքստն ամբողջովին տեղավորվում են «թավշյա» տեխնոլոգիաների մեջ: Ուզեցել են ցույց տալ, թե, իբր, նոր իշխանությունների շնորհիվ Հայաստանը համաշխարհային պրոցեսներին հակառակ է գնում, ու լավ իմաստով քարտեզից դուրս է գտնվում: Մոտավորապես Հանրապետության հրապարակում ուղղակի դեմոկրատիայի հայկական մոդելի պես:
Այսպես, բենզինի գնին վերաբերող նյութի շրջանակներում «Պրավդան» (դե՛, «Հայկական ժամանակը», էլի՛) գրում է. «Հանրապետության բենզալցակայանների մեծ մասում երեկ երեկոյան «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը կազմում էր արդեն 400 դրամ: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում բենզինը Հայաստանում էժանացել է մոտ 10 տոկոսով:
Անցած ողջ տարվա ընթացքում նույն «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը հանրապետության բենզալցակայաններում 440-450 դրամ էր: Բենզինը սկսեց էժանանալ դեկտեմբերի սկզբից: Թե ինչով է սա պայմանավորված, պաշտոնական որևէ բացատրություն դեռ չի հնչել:
Ըստ որոշ լուրերի՝ բենզինի շուկայում հայտնվել է նոր «խաղացող»:
Սա ուշագրավ է նրանով, որ համաշխարհային շուկաներում նկատվում է բենզինի թանկացում: Ի դեպ, վերջին տարիներին առաջին անգամ բենզինը Հայաստանում ավելի էժան է, քան Վրաստանում: Բենզինի էժանացումը կշարունակվի թե ոչ՝ առայժմ հայտնի չէ»:
Այս նյութը կարդալուց հետո ՀՀ միջին վիճակագրական հպարտ, ոգևորված ու թավշյա քաղաքացին պետք է հասկանա, որ թեև համաշխարհային շուկայում բենզինը թանկանում է, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարության ու վիրտուալ «նոր խաղացողի» շնորհիվ Հայաստանում հակառակ պրոցեսն է՝ բենզինի գինն իջնում է բանանի գնի նման՝ կախարդական փայտիկի օգնությամբ: Հպարտ քաղաքացին պետք է այս ամենից հետո արտասանի՝
Թեև նավթի գներն աշխարհում աճում են օրեցօր,
Բայց մեզ մոտ բենզինի գինն ընկնում է թավալգլոր,
Բենզինն ու բանանն էժանացել են բոլ-բո՛լ,
Շնորհակալությո՛ւն քեզ, Փաշինյա՛ն Նիկոլ:
Իսկ թե ինչու են իրականում Հայաստանում իջել բենզինի գները (նիկոլականների սիրած բանանն, ի դեպ, թանկացել է՝ վերադառնալով մինչթավշյա մակարդակին), և ինչքանով դրա հետ կապ ունի Փաշինյանի կառավարությունը, հիմա կբացատրենք:
Այո՛, Հայաստանում, դեկտեմբերից սկսած, արձանագրվել է բենզինի գների անկում: «Պրավդան» գների անկման մասով ճիշտ է գրում, որ «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը 440-450 դրամից իջել է ու դարձել 400 դրամ: Իսկ ահա համաշխարհային շուկաներում բենզինի գների բարձրացման ու, իբր, այդ բարձրացման ֆոնին մեզանում գների անկման մասին «Պրավդայի» գրածը սուտ է՝ պարզ մանիպուլյացիա: Սուտ է նաև «նոր խաղացողի» մուտքի պահը:
Գներն ընկել են շատ պարզ պատճառով: Ընդամենը պետք է մտնել համապատասխան կայքեր կամ ընդամենը նայել միջազգային լուրերը՝ տեսնելու համար, որ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը (որից ստանում են բենզին) նախորդ տարվա աշնանն արձանագրված 85 դոլարից դեկտեմբերին իջել է մինչև 50 ԱՄՆ դոլար (այսօր 1 բարելի գինը 58 դոլարի սահմաններում է): Այսինքն՝ նավթի համաշխարհային գներն ընկել են շուրջ 40 տոկոսով: Դեկտեմբերի գնային անկումը չէր կարող չանդրադառնալ աշխարհում բենզինի գների, այդ թվում՝ հայաստանյան գների վրա: Ընդ որում՝ հայաստանյան գների անկման տոկոսը տպավորիչ չէ նավթի համաշխարհային գնանկման ֆոնին:
Լավ է, իհարկե, որ հայ սպառողը հնարավորություն ունի էժան բենզին գնելու, բայց դրա հետ Կառավարությունը կապ չունի: Միջազգային գներն իջել են 40 տոկոսի չափ, իսկ մեզ մոտ՝ 10 տոկոսի: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մեզանում բենզինի գնի իջեցման ու այդ գործընթացում Փաշինյանի կառավարության դերակատարման մասին:
Ինչու է Հայաստանում էժանացել բենզինը, և ինչ կապ ունի դրա հետ Փաշինյանի կառավարությունը (տեսանյութ)
Իշխանական ագիտպրոպը՝ մեր օրերի «Պրավդան»՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը», մի նյութ էր հրապարակել «Մեկ ամսվա ընթացքում բենզինն էժանացել է ավելի քան 10 տոկոսով. բենզինի շուկայում հայտնվել է նոր «խաղացո՞ղ»» վերնագրով:
Այդ նյութի ոճը և ենթատեքստն ամբողջովին տեղավորվում են «թավշյա» տեխնոլոգիաների մեջ: Ուզեցել են ցույց տալ, թե, իբր, նոր իշխանությունների շնորհիվ Հայաստանը համաշխարհային պրոցեսներին հակառակ է գնում, ու լավ իմաստով քարտեզից դուրս է գտնվում: Մոտավորապես Հանրապետության հրապարակում ուղղակի դեմոկրատիայի հայկական մոդելի պես:
Այսպես, բենզինի գնին վերաբերող նյութի շրջանակներում «Պրավդան» (դե՛, «Հայկական ժամանակը», էլի՛) գրում է. «Հանրապետության բենզալցակայանների մեծ մասում երեկ երեկոյան «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը կազմում էր արդեն 400 դրամ: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում բենզինը Հայաստանում էժանացել է մոտ 10 տոկոսով:
Անցած ողջ տարվա ընթացքում նույն «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը հանրապետության բենզալցակայաններում 440-450 դրամ էր: Բենզինը սկսեց էժանանալ դեկտեմբերի սկզբից: Թե ինչով է սա պայմանավորված, պաշտոնական որևէ բացատրություն դեռ չի հնչել:
Ըստ որոշ լուրերի՝ բենզինի շուկայում հայտնվել է նոր «խաղացող»:
Սա ուշագրավ է նրանով, որ համաշխարհային շուկաներում նկատվում է բենզինի թանկացում: Ի դեպ, վերջին տարիներին առաջին անգամ բենզինը Հայաստանում ավելի էժան է, քան Վրաստանում: Բենզինի էժանացումը կշարունակվի թե ոչ՝ առայժմ հայտնի չէ»:
Այս նյութը կարդալուց հետո ՀՀ միջին վիճակագրական հպարտ, ոգևորված ու թավշյա քաղաքացին պետք է հասկանա, որ թեև համաշխարհային շուկայում բենզինը թանկանում է, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարության ու վիրտուալ «նոր խաղացողի» շնորհիվ Հայաստանում հակառակ պրոցեսն է՝ բենզինի գինն իջնում է բանանի գնի նման՝ կախարդական փայտիկի օգնությամբ: Հպարտ քաղաքացին պետք է այս ամենից հետո արտասանի՝
Թեև նավթի գներն աշխարհում աճում են օրեցօր,
Բայց մեզ մոտ բենզինի գինն ընկնում է թավալգլոր,
Բենզինն ու բանանն էժանացել են բոլ-բո՛լ,
Շնորհակալությո՛ւն քեզ, Փաշինյա՛ն Նիկոլ:
Իսկ թե ինչու են իրականում Հայաստանում իջել բենզինի գները (նիկոլականների սիրած բանանն, ի դեպ, թանկացել է՝ վերադառնալով մինչթավշյա մակարդակին), և ինչքանով դրա հետ կապ ունի Փաշինյանի կառավարությունը, հիմա կբացատրենք:
Այո՛, Հայաստանում, դեկտեմբերից սկսած, արձանագրվել է բենզինի գների անկում: «Պրավդան» գների անկման մասով ճիշտ է գրում, որ «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը 440-450 դրամից իջել է ու դարձել 400 դրամ: Իսկ ահա համաշխարհային շուկաներում բենզինի գների բարձրացման ու, իբր, այդ բարձրացման ֆոնին մեզանում գների անկման մասին «Պրավդայի» գրածը սուտ է՝ պարզ մանիպուլյացիա: Սուտ է նաև «նոր խաղացողի» մուտքի պահը:
Գներն ընկել են շատ պարզ պատճառով: Ընդամենը պետք է մտնել համապատասխան կայքեր կամ ընդամենը նայել միջազգային լուրերը՝ տեսնելու համար, որ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը (որից ստանում են բենզին) նախորդ տարվա աշնանն արձանագրված 85 դոլարից դեկտեմբերին իջել է մինչև 50 ԱՄՆ դոլար (այսօր 1 բարելի գինը 58 դոլարի սահմաններում է): Այսինքն՝ նավթի համաշխարհային գներն ընկել են շուրջ 40 տոկոսով: Դեկտեմբերի գնային անկումը չէր կարող չանդրադառնալ աշխարհում բենզինի գների, այդ թվում՝ հայաստանյան գների վրա: Ընդ որում՝ հայաստանյան գների անկման տոկոսը տպավորիչ չէ նավթի համաշխարհային գնանկման ֆոնին:
Լավ է, իհարկե, որ հայ սպառողը հնարավորություն ունի էժան բենզին գնելու, բայց դրա հետ Կառավարությունը կապ չունի: Միջազգային գներն իջել են 40 տոկոսի չափ, իսկ մեզ մոտ՝ 10 տոկոսի: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մեզանում բենզինի գնի իջեցման ու այդ գործընթացում Փաշինյանի կառավարության դերակատարման մասին:
Պետրոս Ալեքսանյան