Երբ առաջին կիվին (հայերեն անվանումը չգիտեմ) հայտնվեց Հայաստանում, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ այդ պտուղը գոյանում է խաղողի որթին շատ նման բույսից, որ կարողանում է խաղողի նման թարմա մագլցել, իսկ վայրի վիճակում' փաթաթվել հսկա ծառերին ու վեր բարձրանալ: Տեսանք, նույնիսկ աճեցրեցինք ու հիմա ոչ թե զարմացած, այլ հիացմունքով ենք նայում թարմայից կախված կիվիներին: Նույն բանն էր կատարվում պեպսի-կոլայի հայտնության օրերին: Հիշում եք, չէ՞, թե ինչպես էին գլուխ գովում այդ ըմպելիքի այն ժամանակվա հայ գիտակները' ես չեմ խմել, բայց հորեղբորս տղան մի անգամ տեսել է, թե ինչպես են այն խմում:
Ճիշտ այս տրամաբանությամբ էլ, առաջին անգամ, երբ հայկական մամուլում ի հայտ եկավ Գեորգի Վանյան անուն ազգանունը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչպես ու ինչ թփի (ծառի) վրա կարող է աճած լինել այդ ոչ այն է' հատապտուղը, ոչ այն է' ֆրուկտը: Շատերը նույնիսկ մտածեցին, թե սա պատահաբար լույս ընկած մի բան է, ինչպես կոկոսը, որ Հայաստանում երբեք չի աճի: Բայց սխալվեցին: Պարզվում է' մեր հողը (գործող գյուղնախարարի տեսակետից) հարմար չէ միայն գյուղմթերքներ ստանալու համար: Իսկ ահա աղանդների համար (քաղաքական, հասարակական եւ կրոնական)' իսկական գյուտ է, բուրաստան, եդեմ, դրախտ, ինչպես հարմար է:
Ինչու է այդպես: Այդպես է, որովհետև մեր հողի վրա ինքներս չենք աշխատում: Աշխատում են ուրիշները եւ արդյունքն էլ ուրիշներն են ստանում: Ահավասիկ' Գեորգի Վանյան: Հայաստանում արդեն կան մարդիկ, ովքեր պնդում են, թե նա շատ լուրջ վերլուծաբան է, անալիտիկ մտքի իսկական գիգանտ, բարձր թռիչքների հասարակական գործիչ: Եվ սա այն դեպքում, երբ Վանյանի միտքը մինչ օրս բավականացրել է միայն հավասարության նշան դնելու Սումգայիթի եւ Խոջալուի դեպքերի միջև: Մարդը փորձում է հայությանը համոզել, որ Խոջալուի բուն իրադարձությունների իմացության հարցում տաբու գոյություն ունի եւ մենք իրականուում չգիտենք, թե ինչ է կատարվել այնտեղ: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանական հասարակության կողմից հենց այս ջանքի համար աստվածության վերածված Վանյանը չի փորձում նույն բանն ասել ադրբեջանցիներին' Սումգայիթի մասով, հասկացնել նրանց, որ իրենց պետությունն էլ հասարակությունից թաքցնում է Սունգայիթի ոճիրը: Երբ Վանյանին այս մասին հարցնում են, ընտրում է խորհրդային հայտնի ֆիլմի հերոսուհու հանրահայտ արտահայտությունը' «Не виноватая я, он сам пришел»: Այսինքն' ասում է, որ Սումգայիթի եւ Խոջալուի դեպքերի միջև հավասարության նշան դնողը ոչ թե ինքն է, այլ Կրեմլը, որ այդ հավասարազոր ջարդերը կազմակերպել է մեր (ադրբեջանցիների եւ հայերի) ձեռքով: Սումգայիթը մարսելու համար Ադրբեջանն, ինչ խոսք, այս վերսիայի հեղինակին ինչքան փող ասես որ չի տա: Այդ փողի քանակության առջև նույնիսկ ծիծաղելի կարող է թվալ Հայաստանում ԱՄՆ դեսպանության' չգիտեմ խոստացած, թե արդեն տված դրամաշնորհը (10 հազար դոլար), որի նպատակն էր Հայաստանում ադրբեջանական արտադրության վանյանական ֆիլմեր ցուցադրելը: Ի դեպ' խորաթափանց անալիտիկն ու հայկական երկնքով սավառնող այս չտեսնված հասարակական գործիչը, պարտավոր էր իմանալ, որ նույն Կրեմլը հարյուրավոր վավերագրական ֆիլմեր ունի նկարած Սումգայիթի էլ, Խոջալուի էլ մասին, որնց ցուցադրությունը Ադրբեջանում խստիվ արգելված է: Իսկ սա հաստատ նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները խիստ շահագրգռված են, որ ժողովուրդն այդպես էլ ոչինչ չիմանա հավասարապես թե Սումգայիթի եւ թե Խոջալուի մասին:
Եթե մեր ժամանակների Պյութագորին այս մասին ասվեր հենց այն օրը, երբ նա դժբախտություն ունեցավ հավասարման նշան դնելու այս երկու իրադարձությունների միջև, եթե այդ օրն իսկ մեզանում չհայտնվեին մարդիկ, ովքեր, նրա ադրբեջանական փողերից մի բան փախցնելու ակնկալիքով, մեր հասարակությանը չպատմեին այս չտեսնված ֆրուկտի մեծ չափերի մասին, հնարավոր է, որ ինչպես կարտոֆիլն է վատ աճում մեր հողում, այդպես էլ Վանյանը արմատներ չձգեր: Բայց մարդն ուղղակի փթթում է հայկական հողի վրա: Հիմա էլ ադրբեջանական մշակույթի օրեր է ցանկանում անցկացնել Հայաստանում, ֆիլմեր ցուցադրել: Մեզ էլ համոզում է, թե դրանք քաղաքական ենթատեքստ չունեցող նկարներ են: Իսկ գուցե նայե՞նք, իսկ գուցե մեր «01-99»-ը, «Ոսկի ցլիկը», «Շրթներկ N4»-ը, «Հեղնար աղբյուրը» դնենք թևներիս տակ ու գնանք Բաքո՞ւ: Եթե դա էլ չանենք, խնդիր չէ: Ադրբեջանական ֆիլմերն ինչ էլ լինեն' մեր սերիալներից ավելի վատը չեն կարող լինել, կարծում ենք, որովհետև մեր սերիլաներն ընդհանրապես ոչ մի ենթատեքստ չունեն եւ, առհասարակ, գոյություն ունեն մեր կամքից բոլորովին անկախ: Ուրեմն ինչո՞ւ ենք այսպես պայքարում դրանց դեմ:
Պայքարում ենք, որովհետև, եթե մի պահ հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Գեորգի Վանյանի այս առաջարկը նույնն է, ինչ որ կարմիր թաշկինակ խաղացնեն ցլի հայացքի դեմ, ապա լուրջ խնդիր կարող է հարուցել այն փաստը, որ ԱՄՆ դեսպանատունը տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսում հայերին ադրբեջանական կոմեդիաներով զվարճացնելու համար: Իսկ սրան, կներեք, ոչ ԱՄՆ դեսպանատունը, ոչ Գեորգի Վանյանը եւ ոչ էլ հատկապես պոտենցիալ կինոդիտողը չի հավատում:
Պոտենցիալ կինոդիտողը' հայը, հավատում է մի փոքր այլ իրողությունների: Օրինակ' հարևան հանրապետության նախագահի սանձարձակ հայտարարություններին, այդ հայտարարությունների պատճառով Ալիևի նման խելագարի թեկնածությունը 99 տոկոսով պաշտպանող ադրբեջանական հասարակության ոհմակային տրամաբանությանը, Ադրբեջանի դիրքերից լսվող կրակոցների ձայներին, անմեղ տեղն այդ կրակոցներին զոհ գնացող մեր զինվորների մայրերի ողբին: Թվում է' այս ամենի ֆոնին պետք է Երևանում Ադրբեջան բառն արտասանելն անգամ մեծ քաջություն համարվեր Վանյանի կողմից, բայց ոչ, մարդն արդեն ուզում է, որ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության համար դահլիճ հատկացնեն իրեն: Դուք տեսեք' ի~նչ բողոք-վայնասուն է բարձրացնում Գեորգի Վանյանը' այդ չտեսնված, չլսված ֆրուկտը, ով փորձում է Հայաստանի անվան ու հողի հաշվին կարևոր մարդու իմիջ վաստակել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու մեկ էլ Ալիևի աշխատակազմի առաջ:
Հիմա կհարցնեք բա ծա՞ռը: Ֆրուկտը պիտի նրանից հեռու չընկներ, չէ՞: Ինչ երկարացնեմ: Ծառի այդ տեսակին մեր կողմերում անդրօվկիանոսյան կամ ապշերոնյան բորոտենի են ասում: Իսկ բորոտենու ֆրուկտի՞ն: Դա էլ դուք որոշեք:
Վանյանն ուրիշ ֆրուկտ ա, ես էդ ծառը տեսել եմ

Էդիկ Անդրեասյան