Քաղաքական

08.01.2019 18:40

Դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել

Դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորքի նստավայր) Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

Այսպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:

Վահագն Հարությունյանի մեղադրանքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է երկու նոր մեղադրանքներով: Մասնավորապես, Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար: Նրա նկատմամբ հետախուզումը չի դադարեցվել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։