Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հունվարի 9-ի դատական նիստին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 9-ին կկայանա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։«Արմենպրես»-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ երկրորդ նախագահը նիստին չի մասնակցելու:
«Նա նպատակահարմար չի գտել մասնացել նիստին»,-ասաց Ալումյանը:
Դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, որը հետաձգվել էր մինչև հունվարի 9-ը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հունվարի 9-ի դատական նիստին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 9-ին կկայանա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ երկրորդ նախագահը նիստին չի մասնակցելու: