«2019-ից ակնկալում ենք ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ կողմից իրականացվող խելամիտ ու հեռանկարային որոշումների տարի»
Արդեն մեկ շաբաթ է, ինչ թևակոխեցինք 2019 թվական: Բոլորս ունենք ամենատարբեր սպասելիքները` երեխաներից, ծնողներից, ընկերներից, բարեկամներից, հարազատներից, սիրելիներից, գործընկերներից ու, ամենակարևորը, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ:
2018 թվականը հիշարժան ու էմոցիոնալ էր «Թավշյա հեղափոխության» հետ կապված: Արդեն որոշակի ժամանակ է անցել և, ժամանակին զուգընթաց մարդկանց էյֆորիկ վիճակը տեղիք է տալիս իրականությանը: Հետևաբար, սպասում ես հստակ գործողությունների: Յուրաքանչյուրս այս հարցի շուրջ ունենք մեր տեսլականը, բայց վստահ եմ, որ բոլորիս կմիավորի մի ՄԵԾ խնդիր` ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ խնդիրը: Ցանկանում ենք, որ այս տարի և այսուհետ Երևանը չունենա աղբահանության խնդիր:
Շատ մեծ են սպասելիքները տնտեսության զարգացման մասով` պետք է ճիշտ օգտագործել ներդրումային հոսքերը: Չանտեսել ու մոռացության չտալ ոլորտների հստակ խնդիրները, որոնք նպաստում են տնտեսության կայուն զարգացմանը: Առաջնային լուծման է ենթակա այս կոնտեքստում հանքարդյունաբերությունը: Ոլորտ, որը տարեվերջին դարձել էր կռվախնձոր` մասնավորեցնեմ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը: Ծրագիր, որի իրականացումը միայն դրական նպատակ է հետապնդում, և իր ներդրումային հոսքերով կնպաստի մեր տնտեսության կայուն զարգացմանը:
Թող 2019 թվականը Հայաստանի ու հայի համար լինի ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ կողմից իրականացվող խելամիտ ու հեռանկարային որոշումների տարի:

Հելեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից