Մեկնաբանություն

08.01.2019 11:35


Ի՞նչ որոշում կկայացվի Ռոբերտ Քոչարյանի հարցով (տեսանյութ)

Ի՞նչ որոշում կկայացվի Ռոբերտ Քոչարյանի հարցով (տեսանյութ)

Հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո պարզ դարձավ, որ բոլոր խոսակցություններն այն մասին, թե իբր դատական համակարգը «թավշյա հեղափոխությունից» հետո գործելու է անկախ, չեն համապատասխանում իրականությանը:

«Հեռախոսային արդարադատությունը» և դատական համակարգի նկատմամբ լուրջ ճնշումները գործադիր իշխանության կողմից հիմա, թերևս, ավելի լայն կիրառում ունեն, քան նախկինում: Պատճառը ոչ թե այն է, որ նախկիններն ավելի քիչ ցանկություն ունեին միջամտելու քաղաքական ենթատեքստ պարունակող դատական գործընթացներին, այլ այն, որ նախկինում այդպիսի միջամտությունների կարիքն անհամեմատ քիչ էր:

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը չի միջամտում դատական որոշումներին և դատարաններն անկախ են, բայց դա, մեղմ ասած, այդպես չէ: Եթե ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն նախապես գիտեն կամ ցուցում են տալիս, թե ինչ որոշումներ պետք է կայացնեն դատարանները և այդ մասին զեկուցում են Փաշինյանին, ապա հասկանալի է, թե ինչն ինչոց է:

Այս ամենը հաշվի առնելով՝ հետաքրքիր է, թե ի՞նչ որոշում է կայացնելու Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հարցով: Նա մնալո՞ւ է կալանքի տակ, թե՞ ոչ:

Ինչպես հայտնի է, ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությամբ դատական նիստը նախորդ տարվա վերջում որոշեցին հետաձգել: Նիստը տեղի կունենա հունվարի 9-ին:

Ուշագրավն այն է, որ Քոչարյանը միակ մարդն է, ով հետիշխանափոխական շրջանում հարուցված քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով մնում է անազատության մեջ:

Քոչարյանի կալանավորմամբ Փաշինյանը բացեց «Պանդորայի արկղը», ինչը հղի է շատ կանխատեսելի հետևանքներով:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը