Քաղաքական

07.01.2019 16:13

Ասյա Խաչատրյանի քրեական գործի վարույթը կարճվել է

Ասյա Խաչատրյանի քրեական գործի վարույթը կարճվել է

Ի՞նչ փուլում է Ասյա Խաչատրյանի հանդեպ ԱՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործը:

«Արցախպրես»-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը նշել է, որ Ասյա Խաչատրյանի` զանգվածային լրատվամիջոցներում արված հայտարարության հիման վրա, դեռևս անցյալ տարվա ապրիլին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՔՕ 323-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

«Նախաքննության ընթացքում Ա. Խաչատրյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն վերջինս գրավոր կերպով հրաժարվել է հարցաքննության ներկայանալ, պատճառաբանելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իր դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, ուստի իր ներկայանալը նպատակահարմար չի գտնում: Ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա, անցած տարվա դեկտեմբերին հիշյալ քրեական գործի վարույթը կարճվել է հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով»,-ասել է Կ. Գաբրիելյանը:

Եթե ոստիկանների գործողություններում հանցանք չի պարունակվել, ապա ի”նչն է ստիպել Ա. Խաչատրյանին` վերջիններիս դեմ հրապարակավ բողոքելու: Տվյալ կապակցությամբ դատախազության հանրային կապերի բաժնի պետը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ ինքն ի պաշտոնե իրավունք չունի գնահատական տալու դեպքին, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ Ա. Խաչատրյանի վարքը և հատկապես վերջերս հրապարակված՝ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի ֆոնին լուսանկարը կարող են շատերի մոտ տպավորություն ստեղծել, որ նա դիտավորություն ուներ սադրել և ստվեր գցել արցախցի իրավապահների վրա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։