Կարծիք

06.01.2019 22:07


Ասյա կոչեցյալը վայելում է իշխանության որոշ շրջանակների կողմից բարձր աջակցություն

Ասյա կոչեցյալը վայելում է իշխանության որոշ շրջանակների կողմից բարձր աջակցություն

Թավշյա ակտիվիստ Ասյա Խաչատրյան կոչեցյալը ինձ համար մնում է շարքային ադրբեջանական դիվերսանտ: Գլխավորը այն է, որ այս աղջնակը արդեն որերրորդ դեպքն է` «ոչ պատահաբար», հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում:

Ուզենք, թե չուզենք պետք է արձանագրենք, որ Ասյա կոչեցյալը վայելում է իշխանության որոշ շրջանակների կողմից բարձր աջակցություն (ու խոսքը հեռախոս լիցքավորելու մասին չէ): Զարմանում եմ, առհասարակ, աղմուկ հանած այս աղջնակին հատուկ ծառայությունները չե՞ն նկատում, թե՞ չեն ուզում նկատել:

Հիմա ուզում եմ ասել՝ պրն. Վանեցյան, կամ ձեր աշխատողները ազգային անվտանգությանը սպառնացող հարցերում՝ հեղափոխական պաթոսով պայմանավորված, դեռևս էյֆորիկ վիճակում են, կամ էլ …

Հ.Գ. Միգուցե Ասյան ճիշտ է, մե՞նք ենք սխալ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը