Մեկնաբանություն

06.01.2019 20:50


Որտեղի՞ց է կառավարվում հակահայկական դիվերսիան (տեսանյութ)

Որտեղի՞ց է կառավարվում հակահայկական դիվերսիան (տեսանյութ)

2018-ը փակեցինք Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, մեղմ ասած, մտահոգիչ հարցազրույցով, իսկ ահա 2019-ը բացում ենք Ղարաբաղի ու ընդհանրապես՝ մեր երկրի դեմ դիվերսիոն հարձակումներով: Այդ հարձակումներն առայժմ տեղեկատվական դաշտում են արձանագրվում, բայց 21-րդ դարում դա ոչ պակաս վտանգավոր հարձակում է, քան զենքի միջոցով ներխուժումը:

Հիմա հիբրիդային պատերազմների դարաշրջան է, որի կարևորագույն բաղադրիչը ինֆորմացիոն պատերազմն է:

Տարին սկսեցինք զոմբիացված կապույտ մազերով աղջկա էպատաժային լուսանկարով: Ադրբեջանական դրոշի ֆոնին նրա նկարը մի քանի պաշտպան ունեցավ, շատերը հայհոյեցին, բայց այն ծառայեց իր նպատակին՝ աղջիկը «ռասկրուտկա» եղավ, իսկ կեղծ «պացիֆիստները» հնարավորություն ստացան հանդես գալ «իրենց» մտքերով:

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի կայքը՝ «armtimes.com»-ը հրապարակել էր մի լկտի սուտ և այդ լուրին կից մի ծեծվածի նկար՝ «Արցախում դաժան ծեծի են ենթարկել գեյ-քուեր Ջեյմս Մարկոսյանին» վերնագրով: Մի քանի լրատվամիջոց դրանից հետո վերցրել էր «լուրն» ու տարածել:

Այն, որ այդ լուրը սուտ էր, շատ արագ ապացուցել էին Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև ՖԲ-ի մի շարք օգտատերեր:

Թե ինչու է տարին սկսվել այսպիսի հակապետական տեղեկատվական դիվերսիաներով, որոնք տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցի ու նրա շրջապատը ներկայացնող մարդկանց միջոցով, կարելի է միայն կռահել: Դավադրությունների տեսության գիրկը չենք ուզում ընկնել, հատկապես որ ամեն ինչ բոլորիս աչքի առաջ է կատարվում: Պարզապես արձանագրում ենք փաստերը:

Երբ ժողովուրդը զրկվում է իմունային համակարգից, այն արդեն անզոր է լինում անգամ ներսից իրականացվող հարձակումներին համարժեք պատասխան տալ:

Հետաքրքիր է միայն իմանալ, թե Փաշինյանը իշխանության գալուց առաջ գիտե՞ր, որ այսպիսի քաղաքականություն է իրականացվելու, թե՞ հընթացս ընկավ ճահճի մեջ:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Ի դեպ, Մանվել Գրիգորյանի՝ ԱԱԾ մեկուսարանում արված լուսանկարն էլ առաջին անգամ հայտնվել էր «Հայկական Ժամանակի» կայքում: Հետո հայտարարվեց, որ պետք է պատժվեն դա անողները:

Հետաքրքիր է, թե ի՞նչ եղավ լուսանկարողի ու նրա պատժի հետ կապված: ԱԱԾ-ից ի՞նչ լուր կա այս թեմայով:

Պետությունը և պետական կառույցները «Հայկական ժամանակ» թերթին կցելը նույնպե՞ս «թավշյա հեղափոխության» ծրագրերի մեջ են մտնում և նպատակ ունեն այդ ձևո՞վ երջանկացնել ու հպարտ դարձնել ՀՀ քաղաքացիներին:

Այս խորագրի վերջին նյութերը