Լրահոս

06.01.2019 13:09


Երևանում հայտնաբերվել են դիեր

Երևանում հայտնաբերվել են դիեր

Հունվարի 5-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից թունավորվել է երկու քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակարանում հայտնաբերվել են Ն. Ա.-ի (ծնված 1994 թ.) և անձը չպարզված քաղաքացու դիեր:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ն. Ա.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը