Լրահոս

13.03.2010 14:47

ՀՅԴ Բյուրոյի անդամ. «Երբ նախարարը դեռ չէր ծնվել, Դաշնակցությունը բանակցություններ էր վարում»

ՀՅԴ Բյուրոյի անդամ. «Երբ նախարարը դեռ չէր ծնվել, Դաշնակցությունը բանակցություններ էր վարում»

-Չգիտեմ՝ ում մոտ պատկերացում կար, որ հայ-թուրքական մերձեցում է տեղի ունենում։ Նման բան չենք նկատել այս բանակցությունների ոչ մի փուլում։ Փոխվստահության մթնոլորտ երբեք չի եղել, իսկ որ թուրքական կողմը փորձելու է խաբել, մանևրել և նախապայմաններ փաթաթել Հայաստանի վզին, պարզ էր հենց սկզբից, իսկ թե ինչ հույսեր ուներ հայկական կողմը, ավելի լավ է հարցնել արտգործնախարարին,- հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա զարգացումների մասին խոսելիս ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնելով, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նշել էր, որ իր հրաժարականը պահանջող ուժերն անպատասխանատու են, և եթե իրենք վարեին բանակցությունները, կհասկանային, թե որքան դժվար է դա՝ Վահան Հովհաննիսյանն ասել է.

-Երբ նախարարը դեռ չէր ծնվել, իսկ հետագայում երբ ծնվել էր ու դպրոց էր գնում, Դաշնակցությունը բանակցություններ էր վարում և հաջողությամբ էր վարում։ Կարծում եմ՝ նախարարի պատկերացմամբ՝ ինքը բանակցություններ վարելու առանձնահատուկ հմտություններ ունի, սակայն եթե բանակցություններ վարելու հմտությունն ամեն ինչին «է՛ստի համեցեք» և «այո՛» ասելն է, այո՛, մենք այդ հմտությունը չունենք։ Մենք այլ կերպ կվարեինք բանակցությունները, իսկ թե նրանց վարած բանակցություններն ինչ արդյունք են տալիս, շատ լավ երևաց ԱՄՆ Կոնգրեսի քննարկումներում,- ընդգծել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։