Կարծիք

01.01.2019 03:05


Ամանորյա մաղթանքներ․․․ Հովհաննես Թումանյանից

Ամանորյա մաղթանքներ․․․ Հովհաննես Թումանյանից

Կարծում եմ՝ մեր հասարակությունը իրականում չար է, դաժան և աններող: Դեռևս 1910թ․ Հովհաննես Թումանյանը սա նկատել և գրել է․

․․․Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։

Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։

Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ, ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։

Կցանկանայի, որ 2019թ վերջապես հետևենք նույն Հովհաննես Թումանյանին․

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը