Լրահոս

13.03.2010 13:54

Վահան Շիրխանյան. «Ֆորումը պատրվակ է»

Վահան Շիրխանյան. «Ֆորումը պատրվակ է»

-Սերժ Սարգսյանին և Էրդողանին հրավիրելը Վաշինգտոն կոնկրետ նպատակ ունի, քաղաքական ծրագիր,- մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Սերժ Սարգսյանին արված հրավերը՝ ապրիլի կեսերին մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին՝ «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը։

-Ֆորումը պատրվակ է, որի ընթացքում, կարծում եմ, տեղի կունենան ԱՄՆ նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հետ։ Իհարկե, որպես առաջնային խնդիրներ, ընթացքում քննարկվելու են հայ-թուրքական հարաբերությունները և Ցեղասպանության խնդիրը,- նշել է Վ. Շիրխանյանը,- Ամերիկայի վարչակազմը միանշանակ դեմ է, որ Ցեղասպանությունն ընդունվի Կոնգրեսում, որը կվատթարացնի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ե՛վ անցյալ տարվա ապրիլ ամսվա «ճանապարհային քարտեզը», և՛ հայ-թուրքական արձանագրություններն ուղղված են մի նպատակի, որպեսզի չնչին տեղաշարժերով կարողանան խուսափել Ցեղասպանության ընդունումից։

Այդուհանդերձ, ՍԴՀԿ ԿՎ անդամը կարծում է, որ ակտիվ այս գործընթացներում Հայաստանը բավական շահեկան դիրքերի հասնելու հնարավորություն ունի, եթե, իհարկե, կարողանա օգտվել վերջինից։

Վ. Շիրխանյանը նաև քիչ հավանական է համարում, որ 2010թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը.

-Բայց եթե նույնսիկ 10 անգամ արտասանի «ցեղասպանություն» բառը, մեզ դա ոչինչ չի տալու։ Եղել են նախագահներ, որոնք ընդունել են ոչ միայն Ցեղասպանությունը, այլև Հայաստան երկիր են նախագծել, պարտավորություններ վերցրել և այլն, ի՞նչ է դա տվել, որ հիմա Օբամայի մի բառ ասելու հետ այդքան մեծ հույսեր կապենք։ Կասի՝ կասի, չի՞ ասի՝ ի՛ր գործն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։