Օրերս ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գ. Տաբատաձեի այն հայտարարությունը, թե ՀՀ-Վրաստան սահմանում արգելվում են դեպի Ջավախք կամ Վրաստանի այլ մասեր անցկացնել միմիայն դպրոցական գրականություն, հեռու է իրականությունից: Թեև միմիայն դպրոցական դասագրքերի անցկացման արգելումը նույնպես չի կարող տեղավորվել բանական մարդու գիտակցության մեջ: Եթե դպրոցներում արգելվում են ՀՀ-ից ներմուծած դասագրքերը (դա այլ քննարկման հարց է), թող էլի արգելեն, ո՞վ կարող է զոռով դրանք դպրոց մտցնել, մարդուն ի՞նչ իրավունքով են զրկում իր հետ գիրք տանելու հնարավորությունից: Օրենքը և իրականությունը բոլորովին կապ չունեն միմյանց հետ: Հայտարարության հաջորդ մասը, թե Վրաստանում լույս տեսնող հայկական դասագրքերը թարգմանվում են ՀՀ-ում, նույնպես հեռու է իրականությունից: Այդ դասագրքերն իր ձեռքը վերցնող յուրաքանչյուր ոք կարող է հաստատել որ այդպիսի անգրագետ թարգմանություններ, հայոց լեզվի այդպիսի խեղաթյուրումներ ՀՀ-ում չեն կատարվում: Եթե ՀՀ-ում որևէ մեկը կամ մի հաստատություն կարող է նման որակի թարգմանությունն իրեն վերագրել' թող վեր կենա ու ասի, մենք բոլոր հիմքերն ունենք հրապարակայնորեն պարսավելու նրան:
Այդպիսի ապատեղեկատվությունների տարածումը վայել չէ դեսպանին: Ուսումնասիրելով նրա ասուլիսի տարբեր կողմերը, կարելի է եզրակացնել, որ նրա ասուլիսի իրական նպատակն էր ապատեղեկատվության միջոցով ՀՀ-Վրաստան խնդիրների ու Ջավախքի շուրջ նման վիճակի ստեղծման ամբողջ մեղքը բարդել ՀՀ-ի վրա: Այս և այլ հայտարարություններով Գ. Տաբատաձեն տեղիք տվեց մտորելու, որ, կամ վերջինս տեղյակ չէ իրականությունից, կամ դիտավորյալ խեղաթյուրում է այն:
Իրականությունը հետևյալն է. ՀՀ-Վրաստան սահմանին ոչ միայն արգելվում է դպրոցական, այլ' բոլոր տեսակի գրքերը: Վրացական կողմը հատուկ դրա համար մաքսային և հակահետախուզական ծառայությունների մեջ ներգրավել է հայերի, որոնք կարդում են հայերեն, լավատեղյակ են, թե տեղի ազգաբնակչությունից հիմնականում ով է գիրք տեղափոխում և սահմանում անմիջապես մատնում են նրան: Տառացիորեն օրեր առաջ մի ուղևորի ձեռքից վերցվել է Աստվածաշունչը, իսկ ուղևորը քաղաքավարիորեն տեղեկացվել է, որ հետդարձի ճանապարհին կարող է սահմանային անցակետի պահեստից վերցնել այն:
Սահմանային անցակետի պահեստի պարունակությունն արդեն ինքնին ասում է, թե ինչպիսի աղետի առջև է կանգնել Ջավախքը, երբ մաքսավորներն, իրենց հանցանքը ուղևորների առջև մեղմացնելու և արդարանալու համար մշտապես մատնացույց են անում այն ու ասում. «Մենակ դուք չեք, եկեք պահեստ' ցույց տանք, թե ինչքան թերթեր, գիրք ու գրականություն կա, որ հավաքված է ուղևորների ձեռքից, դա օրենք է, ներքին կարգադրություն»:
Եթե ադրբեջանական ղեկավարությունը իրենց նման քաղաքականությունը երկրի հյուսիսում բնակվող ավարների կամ հատկապես լեզգիների հանդեպ հորթային հրճվանքով ինչ-որ տեղ հաջողված համարեց, ապա նույնը չի կարող տեղի ունենալ հայկական Ջավախքի հետ: Լեզգիներն անդրսահմանում չունեն ազգային պետականություն, իսկ լեզգինական ինտելիգենցիան մեծ չափերով ապրում էր այս ամենից հեռու' Մոսկվայում: Ջավախքի պարագայում ճիշտ հակառակն է տեղի ունենում. գոյություն ունի սահմանակից հայկական պետականությունը, իսկ խոշոր չափերով Երևանում և այլ քաղաքներում ապրող ջավախքյան ինտելիգենցիան անքակտելիորեն կապված է Ջավախքի հետ, որի մի մեծ ու ակտիվ զանգվածը երբեք չի հանդուրժելու նման արգելապատնեշը: Այսպիսի քայլերը միմիայն բերում են տարածաշրջանում արհեստական լարվածության մեծացմանը, երբ ՀՀ-ում ապրող 400.000 ջավախահայությունը իր ծննդավայր հայրենիքի հետ շփումներում հանդիպում է անհաղթահարելի խոչընդոտների: Մյուս կողմից Վրաստանն իր այս քայլերով խախտում է ինչպես միջազգային կոնվենցիաներ, այպես էլ ՀՀ-Վրաստան միջպետական մի շարք պայմանագրեր: Այս հումանիտար աղետի համար մեղավորները պատասխանատվության են կանգնելու ոչ միայն Ջավախքի ու համայն հայության, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության առջև:
Իրականում այս ամենը, ինչպես նաև հայ հասարակական-քաղաքական գործիչներին արգելելը իրենց հայրենի վայրեր, արդեն հայ հասարակության ու մտավորական վերնախավի մոտ զայրույթի զգացումը վերափոխում է վրեժխնդրության դրսևորման: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ներքին շրջանակներում (ընդ որում ոչ միայն հասարակական, այլև քաղաքական վերնախավի մոտ) խոսակցություններ են գնում այս երևույթներին նպաստող հատկապես հայազգի դավաճանների նկատմամբ տարաբնույթ հաշվեհարդարների վերաբերյալ (որպես առաջնային քայլ կարող է լինել այդպիսիներին Մայր պետության տարածք արգելելը): Խորհրդային շրջանում հայ տարագիր մտավորականներն ու ազգային գործիչները հայ դավաճան կոմունիստների մասին գրում էին. «Նրանք բարոյապես վաղուց են ոչնչացված և գոյություն չունեն, մնում է վերջիններիս ֆիզիկապես ասպարեզից հեռացնելը»:
Հայ հասարակության այս շշուկներն ինձ հիշեցնել տվեցին Հայոց պատմության մեջ 19-րդ դարավերջից Արևմտյան Հայաստանում հայտնի ,Սև Խաչե կազմակերպությունը, երբ մի հայ, որը դավաճանաբար անցնում էր Օսմանյան կայսրության դահիճների կողմը և սկսում մատնել հայերին, հայտնվում էր այս կազմակերպության սև ցուցակում, որին արագ ,շարքից հանում էինե, վրան սև խաչ քաշում և շպրտում մի կողմ:
Խեղաթյուրման և անտեղյակության հանգուցակետում

Վահե Սարգսյան
«Միտք»վերլուծական կենտրոնի փորձագետ