Մեկնաբանություն

30.12.2018 16:21


Քաղաքական 2018-ը մեկ տեսաշարում

Քաղաքական 2018-ը մեկ տեսաշարում

2018-ին բազմաթիվ քաղաքական իրադարձություններ տեղի ունեցան: Դրանք բուռն էին, դրամատիկ ու ձևով հեղափոխական:

Մենք բազմիցս կանխատեսել էինք, որ այսպես կոչված խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում անկայունություն է ստեղծելու, քանզի մեր երկիրը դեռ պատրաստ չէ դրան: Նոր Սահմանադրությունը ական էր Հայաստանի տակ և այդ ականը սկսել է գործել:

Նոր Սահմանադրության շրջանակներում խորհրդարանը նախագահ ընտրեց: Հետո այդ նույն խորհրդարանը դատապարտված էր 5 անգամ քվեարկել վարչապետ ընտրել-չընտրելու թեմայով: Սկզբում ընտրեց Սերժ Սարգսյանին, հետո չընտրեց Նիկոլ Փաշինյանին, հետո ընտրեց Փաշինյանին, որից հետո արդեն երկու անգամ չընտրեց նույն Փաշինյանին, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրություններ լինեն:

Տարին քաղաքականապես հագեցած էր, իսկ տնտեսապես՝ ոչ: Իշխանությունը խոստանում է տնտեսական հեղափոխություն անել ու առաջընթաց ապահովել: Եթե տնտեսականն էլ է լինելու քաղաքականի պես, ապա առաջընթացի խոստման ու արդյունքի տարբերությունը հսկայական է լինելու:

Ի՞նչ տվեց իշխանափոխությունը և ի՞նչ սպասել 2019-ին: Այս հարցերի պատասխանները դեռ շատ են փնտրվելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը