Կարծիք

28.12.2018 18:19


Հայաստանը դիվանագիտական անկլավում

Հայաստանը դիվանագիտական անկլավում

Վիրավորական է, որ քո պետության ղեկավարն այդքան «դուխով»աթափ, խեղճացած, ձեռնունայն ու անասելիք է վերադառնում Ռուսաստանի նախագահի հետ, իր իսկ բնորոշմամբ` լուրջ ակնկալիքներով հանդիպումից: Ըստ էության, Ն.Փաշինյանի եթերում հնչեցրած խոսքը 12 րոպեանոց բառերի շարան է` անորոշ սպասելիքների, անբովանդակ և քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանը խորամանկորեն շրջանցելու մասին…

Իսկ ՌԴ նախագահը Ն.Փաշինյանի խոսքին զուգահեռ տվեց այդ հանդիպման իրական գնահատականը` Ռ.Քոչարյանին ջերմորեն շնորհավորելով Ծննդյան տոների և Ամանորի առիթով…

Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը օր օրի մեկուսանում է արտաքին աշխարհից և հայտնվել է դիվանագիտական անկլավում: Ցավոք, գործող իշխանությունների մոտ Հայաստանի շուրջ ձևավորված վտանգավոր օղակի մասին իրական գիտակցում չի նկատվում և շարունակում են ստեղծված իրավիճակի մեղավորներին համառորեն փնտրել իրենցից դուրս` շարունակելով ապրել նախատոնական հո՛ւ-հո՛ւ գը՜մփի տիրույթում…

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը