Քաղաքական

28.12.2018 18:06


Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ

Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 11-ին բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ գրավ էր կիրառվել 1 միլիարդ դրամի չափով: Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոք՝ գրավի կիրառումն անթույլատրելի համարել և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը