Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը:
Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են 26.12.2018 թվականին:
Դատականնիստին Ռոբերտ Քոչարյանն, ամենայն հավանականությամբ, ներկա չի գտնվի: Այս մասին տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը:
Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են 26.12.2018 թվականին:
Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանն, ամենայն հավանականությամբ, ներկա չի գտնվի: Այս մասին տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:
***
Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 9-ը։
Ռոբերտ Քոչարյանը նիստին չի մասնակցել։
7or.am