Կարծիք

28.12.2018 13:05


Մարդկանց կործանում է իշխանության ձգտումը

Մարդկանց կործանում է իշխանության ձգտումը

Մարդկանց կործանում է իշխանության ձգտումը: Իշխանափոխությունից հետո Նիկոլին խորհուրդ էին տալիս կազմել ոչ կուսակցական կառավարություն, որը կպատրաստեր օրենսդրական փաթեթ (շատ կոնկրետ օրակարգով), որից հետո նոր ընտրություններ անցկացվեր: Սա կապահովեր հանրային համերաշխությունը, անգամ սևերի, սպիտակների, կապույտների և մնացած գույների միջև: Դա իշխանափոխությունը կվերածեր արժեքների հեղափոխության:

Սակայն իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց: Այդ մոլուցքն է մեզ հասցրել այս օրին և քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն:

Մեր խնդիրն է՝ ձևավորել համազգային միասնության օրակարգ, բնականաբար՝ խորհրդարանից դուրս:

ՔՊ-ի ցուցակում կան քիչ քանակությամբ մարդիկ, որոնք տեղ ունեն «Նոր Հայաստանում», բայց նրանց քանակը քիչ է և որակ չի կազմում:

Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը և այն հասցնել իր ավարտին:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը