Կարծիք

28.12.2018 12:18


Ջերմուկը Հայաստանին հնարավորություն կտա՞ իրեն միանալ

Ջերմուկը Հայաստանին հնարավորություն կտա՞ իրեն միանալ

Արդեն երկրորդ օրն է, ինչ լայն քննարկման առարկա է դարձել Ջերմուկ քաղաքի ավագանու որոշումը` «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈւՆԱԲԵՐՈւԹՅՈւՆՆ ԱՐԳԵԼԵԼՈւ վերաբերյալ»:

1. Անկախ նրանից, թե հետապնդվող նպատակը որքանով է բարի, բայց զուտ իրավական իմաստով այս որոշումը հակաօրինական, հակասահմանադրական է, քանզի համայնքի ավագանին նման որոշում կայացնելու իրավասություն չունի, հետևաբար՝ այս որոշումը չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք։

2. Հեղափոխության և հակահեղափոխության տեսանկյունից էլ սա դասական հակահեղափոխական վարքագծի դրսևորում է: Մարդիկ իրենց տեղում նստած իրականացնում են հակահեղափոխական գործողություն` վնասելով պետությանը, տնտեսությանը, ժողովրդին:

3. Եվ վերջապես, Ջերմուկը հայաստանի հերթական քաղաքներից մեկն է: Իհարկե, հատուկ նշանակության քաղաք է` ելնելով իր առողջարանային բնույթից, որը գովելի է ու նպաստում է տուրիզմի զարգազմանը ու մեծ հետաքրքրություն է վայելում զբոսաշրջիկների շրջանակում, բայց դա իզոլյատոր չէ: Ամուլսարի հանքի շահագործման կոնտեքստում այն չի կարելի առանձնացնել, եթե հակաօրինական ոչինչ տեղի չի ունենում: Կարո՞ղ է վաղն էլ ավագանին որոշի, որ Ջերմուկը առանձին թագավորություն է, ու դեռ կմտածի Հայաստանի մի մասը դառնալու մասին: Չէ, ավելի ճիշտ, Հայաստանին հնարավորություն կտա իրեն միանալ:

Հելեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

48366951_153495388966611_5639582721559756800_n

Այս խորագրի վերջին նյութերը