Քաղաքական

28.12.2018 10:19


Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։

***

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ճիշտ է (շնորհավորել է), ...(նամակում) Նոր տարվա շնորհավորանք էր եւ ամենայն բարիքի մաղթանք»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Այս խորագրի վերջին նյութերը