ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պուտինը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկան պետք է պահպանել, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ի շրջանակներում և այլ ինտեգրացիոն միավորումներում:
«Սա Ձեր առաջին այցն է մեզ մոտ ընտրություններում Ձեր և Ձեր համախոհների համոզիչ հաղթանակից հետո: Ուզում եմ Ձեզ մաղթել հաջողություն, Ձեր և Ձեր թիմի առջև դրված բոլոր ծրագրերի իրականացում՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի: Մեր հարաբերությունները բնութագրել պետք չէ: Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են, որոնք լցված են բավականին մեծ բովանդակությամբ»,-ասել է ՌԴ նախագահը:
Փաշինյանն իր հերթին հաստատել է իր պատրաստակամությունը՝ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ Հայաստանը դրական է տրամադրված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրմանը:
Փաշինյանը ՌԴ ղեկավարին հրավիրել է 2019թ. պաշտոնական այցով գալ Հայաստան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կատակել է իրենց հանդիպումների քանակի վերաբերյալ:
«Ճիշտ է՝ ես արդեն հաշիվս կորցրել եմ: Մենք արդեն բազմիցս հանդիպել ենք: Ինձ օդանավակայանում հուշեցին, որ ես Ռուսաստան ամենահաճախ այցելող օտարերկրյա ղեկավարների եռյակում եմ: Կարծում եմ՝ դա ընդգծում է մեր ռազմավարական յուրահատուկ հարաբերությունների բնույթը:
Ես վստահ եմ, որ հարաբերությունների այս դինամիկան մեզ մոտ կպահպանվի և հույս ունեմ, որ դեռ կզարգանա: Եվ իհարկե, հաջորդ տարի ձեզ պաշտոնական այցով սպասում ենք Հայաստանում»,-ասել է Փաշինյանը:
Պուտինը Փաշինյանին. «Մեր հարաբերություններն իսկապես դաշնակցային են» (տեսանյութ)