Քաղաքական

27.12.2018 18:50


Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից

Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից

NEWS.am–ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։

Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։ Դատարանը, որպես գրավի չափ է սահմանել 30 մլն դրամը, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Փաստաբանը նշեց, որ դատարանից դուրս գալուց հետո իր պաշտպանյալն ուղևորվել է հիվանդանոց՝ հետազոտվելու։

Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Գործարարի պաշտպաններն ահազանգում էին, որ իրենց պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման եւ գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։

Այս խորագրի վերջին նյութերը